«Սասնա ծռեր» խմբի անդամ Խաչատուր Գիշչյանը տեղափոխվեց հիվանդանոց
Դատավորը հայտարարեց,որ «Սասնա ծռերի» խմբի անդամ Խաչատուր Գիշչյանը քիչ առաջ դատարանից տեղափոխվել է հիվանդանոց: Ընդմիջման ընթացքում ամբաստանյալ Խաչատուր Գիչյանի առողջական վիճակը սրվել է, շտապօգնություն է հրավիրվել, բժիշկը հայտնել է, որ նրա վիճակում սրացում է առկա, և նա պետք է հիվանդանոց տեղափոոխվի՝ ստացիոնար բուժօգնության ցուցաբերման համար, ամբաստանյալը չի կարող մասնակցել նիստին,հայտնեց դատավոր Արտուշ Գաբրիելյանը և հավելեց, որ ամբաստանյալին արդեն տեղափոխել են հիվանդանոց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիս 19-ին։
