Հայրը դստեր շիրմաքարը մուրճով կոտրել է՝ ենթադրելով, որ այն տեղադրել է հանգուցյալ դստեր ընկերը
Դստեր թաղման վայրն անարգանքի ենթարկելու համար հայրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Արարատի մարզի բնակիչը մուրճով կոտրել է դստեր շիրմաքարը՝ կարծելով, թե այն տեղադրել է հանգուցյալ դստեր ընկերը: Մեղադրանքի համաձայն՝ Սամվելը կնոջից տեղեկացել է, որ վերջինս իր խնայած միջոցներով իրենց հանգուցյալ դստեր գերեզմանին շիրմաքար է տեղադրել, սակայն չհավատալով կնոջ խոսքերին ու ենթադրելով, որ շիրմաքարը տեղադրել է իր դստեր ընկեր՝ Ա. Բ.-ն, դրանից զայրանալով՝ 2017թվականի մայիսի վերջին՝ քննությամբ չպարզված օրը, տանից մուրճը վերցնելով՝ գնացել է Արտաշատ քաղաքի գերեզմանատուն, որտեղև մուրճով դիտավորությամբ հարվածել ու կոտրել է դստեր հիշատակի՝ 40.000 ՀՀ դրամ արժողության շիրմաքարը և այն ամբողջությամբ ոչնչացրել: Սամվելին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
