Եվրամիությունն անիմաստ վատնում է իր ժամանակը.Էրդողան
«Եվրամիությունն անիմաստ վատնում է իր ժամանակը:Եթե Եվրամիությունը բացահայտ ասի, որ Թուրքիային չի կարող ընդունել որպես կառույցի անդամ, դա մեզ միայն կհանգստացնի: Եվրամիությունը մեզ համար անփոխարինելի չէ: Կսկսենք իրագործել մեր մյուս ծրագրերը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Նա պնդել է, թե թուրքերի մեծամասնությունն այլեւս չի ցանկանում անդամակցել Եվրամիությանը: Ասելով, որ Եվրամիությունն անկեղծ չէ իրենց հետ, Էրդողանը, միեւնույն ժամանակ, նշել է, թե չնայած այս ամենին՝ իրենք կշարունակեն մի կարճ ժամանակ եւս այդ կառույցի հետ անկեղծ լինել:
