Լարսի այլընտրանքը
«Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով անցնող առևտրային միջանցքի կառուցման շնորհիվ Հայաստանի համար կհեշտանան բեռնափոխադրումները։Այդ ամենը շարունակական բնույթ է կրում և առաջին հերթին կախված է ռուս-վրացական հարաբերություններից։ Հույս ունենք, որ մոտ ապագայում կլինի լուծում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Այդ ճանապարհի կառուցումը Հայաստանին թույլ կտա ունենալ երկրորդ, երրորդ այլընտրանքային ճանապարհներ,ասաց նա: Ճանապարհի կառուցման վերջնաժամկետի վերաբերյալ նախարարը հույս հայտնեց, որ այդ ամենը շատ արագ կլինի։
