Հայաստանի դեմ պատերազմի հիմքը դրվեց

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա, օրերս լուրն ավետեց Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։ «Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա և կմասնակցի Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին», - Օքթայի խոսքերն է մեջբերում A haber հեռուստաալիքը։

Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանը կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները... Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է, ասել է նա Անկարայում փետրվարի 3-ին Թուրքիա-Ադրբեջան դիվանագիտական կապերի հաստատման 30-ամյակին նվիրված համաժողովին: «Չափազանց կարևոր է, որպեսզի հայկական կողմը զբաղեցնի այնպիսի դիրքորոշում, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, և հետևի Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը: Մենք կշարունակենք հետևել դրան: Երեկ Թուրքիայի և Հայաստանի միջև սկսված չվերթները շատ կարևոր նշանակություն ունեն»,- ասել է նա:

Փետրվարի 3-ին Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Յավուզ Սելիմ Քըրանն Ադրբեջանի դեսպան Ռեշաթ Մամմեդովի հետ մասնակցել է «Քաղաքական, տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամի» (SETA) միջոցառմանը՝ նվիրված Թուրքիա-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակին:
Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ Քըրանը կարևոր է համարել, որ Հայաստանը տարածաշրջանում խաղաղությանը նպաստող մոտեցում ցուցաբերի, հատկապես Ղարաբաղում հրադադարի ապահովման հարցում հավատարիմ մնա իր ստանձնած պարտավորություններին։

«Թուրքիան այս (կարգավորման) գործընթացի համար շատ փորձառու դեսպանի է լիազորել՝ որպես հատուկ ներկայացուցիչ: Նա հունվարի 14-ին իր գործընկերոջ հետ 1-ին հանդիպումն է ունեցել: Այդ հանդիպումների գործընթացն ու բոլոր փուլերը, բնականաբար, մենք շարունակելու ենք մեր ադրբեջանցի եղբայրների հետ երկխոսության պայմաններում: Մեզ համար անփոխարինելի է այս խորհրդակցական խողովակի մշտական բաց լինելը»:

Թուրք պաշտոնյան նախօրեին սկսված Թուրքիա-Հայաստան ուղիղ չվերթները կարևոր փուլ է համարել կարգավորման գործընթացի համատեքստում: Միևնույն ժամանակ տարածաշրջանի խաղաղության և կայունության գործընթացի հաջող ավարտը պայմանավորել է Հայաստանի՝ հրադադարի հաստատման ու ապահովման հարցում իր պարտավորությունների կատարմամբ: Թուրքիայի փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ Թուրքիան միշտ եղել է Ադրբեջանի կողքին, իսկ երկկողմ հարաբերությունները բնութագրել է որպես աշխարհում նմանը չունեցող: Քըրանի խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի այս հարաբերությունները իբր խաղաղություն են բերել տարածաշրջան:
Ապա, ոչ ավել, ոչ պակաս, նա հանկարծ պնդել է, որ երկկողմ գործակցությամբ որևէ պետության համար սպառնալիք չեն ստեղծել:

Այսինքն, Թուրքիան ու Ադրբեջանը Շուշիի համատեղ հռչակագիր են ստորագրում, որով միս ու արյուն է ստանում հնարավոր ռազմական գործողություններում համատեղ գործելու, համատեղ ԱԱԽ-ի նիստեր վարելու, համատեղ զորավարժություններ անցկացնելու, ու այս ամենով հանդերձ, Անկարան ու Բաքուն համարում են, որ այդպես էլ պետք է լինի՝ Հայաստանը պետք է ապրի մշտական սպառնալիքների ներքո, սակայն համեմված թուրք-ադրբեջանական տանդեմի «խաղաղասիրական» կոչերով:
Անցած օրերին պաշտոնական Բաքուն հստակեցրեց Երևանի հետ խաղաղության համաձայնագրի պայմանները...

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները պետք է ընթանան միջազգային իրավունքին համապատասխան», ասաց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը: «Այդ համաձայնագիրը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա, մասնավորապես` երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների», - ելույթ ունենալով «ԱՄՆ-ի և Կասպիցի տարածաշրջանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը» վեբինարում՝ ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Դրա հետ մեկտեղ, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարի ու Զաքիր Հասանովի հանդիպումից հետո Թուրքիայի պաշտպանության նախարարն անդրադարձել է հանդիպման ընթացքում քննարկված հարցերին: Նա նշել է, որ շարունակում են աշխատել 2 երկրների նախագահների գծած շրջանակներում, որն է «Շուշիի հռչակագիրը»:

Աքարը հռչակագիրը բնորոշել է որպես ռազմավարական ուղեցույց: Այս համատեքստում Աքարը, մասնավորապես, ասել է. «Այս փաստաթղթի ուղղությամբ աշխատանքներ ենք արել: Մի կողմից շարունակվում են ռազմական կրթության և համագործակցության հարցերում մեր աշխատանքները: Սրանց զուգահեռ փոխադարձ քննարկումներով որոշում ենք, թե պաշտպանական արդյունաբերության, մեր ԶՈՒ-երի սպառազինման հարցերում ինչեր կարող ենք անել: Այս հարցերում էլ կարևոր քայլեր ենք արել և շարունակում ենք անել»:

Գալով հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա գործընթացներին՝ Աքարն ասել է. «Կարևոր հարցերից մեկն էլ այն է, որ մեր նախագահի և պարոն Ալիևի քննարկումներից հետո Հայաստանին խաղաղության ձեռք է մեկնվել։ Հույս ունենք, սպասում և ցանկանում ենք, որ գնահատվի այս խաղաղության ձեռքը։ Այս կերպ մենք ջանում ենք, որ ոչ միայն Ադրբեջան֊Հայաստան կամ Հայաստան֊Թուրքիա հարաբերություններում, այլև ամբողջ Կովկասում տիրի խաղաղություն, անդորր, նաև սրանցից բխող բարեկեցություն»: Աքարը պնդել է նաև, որ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը սպառնալիք չէ որևէ 3-րդ երկրի համար և միտված է միայն իրենց պետությունների ու ժողովրդի պաշտպանությանը:

Թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները միաբերան մի կողմից պնդում են, թե սպառնալիք չեն երրորդ երկրների համար՝ իրենց ռազմաքաղաքական ամուր համագործակցությամբ, մյուս կողմից Հայաստանին «խաղաղության» մեկնված ձեռքը, գրեթե, սպառնալիքի տոնայնությամբ են հրամցնում:

Ահա, այսպիսի տարածաշրջան են նրանք տեսնում «խաղաղասիրական» նման դրսևորումներով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4422 անգամ
Լրահոս
Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am