Ինձնից շատ ես խոսում. Էրդողանը վիճաբանել է BBC-ի լրագրողի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ վիճաբանել է BBC-ի թղթակցի հետ: Այս մասին հայտնում է diken.com կայքը։ Էրդողանին զայրացրել է լրագրողի հարցը՝ Թուրքիայում բանտարկված ու աշխատանքից ազատված հարյուրավոր լրագրողների մասին: «Հիմա ինձնից շատ ես խոսում, ավելի ազատ ես, բայց իմ ազատությունը չես ընդունում, տալիս ես հարց, բայց զրկում խոսելու հնարավորությունից», – ասել է Էրդողանը։
