Կազատազրկվի Թուրքիայի մեջլիսի նախկին նախագահի փեսան
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում սկսված գյուլենականների որսի շրջանակներում դատական գործընթաց է սկսվել նաև Թուրքիայի մեջլիսի նախկին նախագահ Բյուլենթ Արընչի փեսայի՝ Էքրեմ Յեթերի նկատմամբ: Թուրքիայում ահաբեկչական համարվող Գյուլենական շարժման՝ FETO-ի անդամ լինելու մեղադրանքով Յեթերի նկատմամբ 15 տարվա ազատազրկման պահանջ է ներկայացվել: Այս մասին հաղորդում է Demokrathaber-ը:
