Բաքուն անհանգստացած է ՀՀ-ՌԴ սահմանապահ զորքերի համատեղ զորավարժություններից
Ադրբեջանում անհանգստացած են Արցախում հայ-իրանական սահմանի պայմանական խախտողների ձերբակալման ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի համատեղ զորավարժություններից։ «Այդ հարցում պարզություն մտցնելու նպատակով Ադրբեջանի սահմանային պետական ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Ելչին Գուլիևը պաշտոնական նամակ է ուղարկել ՌԴ սահմանապահ ծառայության ղեկավար, բանկի գեներալ Վլադիմիր Կուլիշովին»,-հայտնում է vesti.az –ը։ Նշվում է, որ ռուս գործընկերների կողմից պատասխան ստանալուց հետո ադրբեջանական կողմը հավելյալ տեղեկատվություն կտրամադրի։ Աղբյուրը՝ Artsakhpress.am
