«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք հետաքրքրվեցինք՝ այնուամենայնիվ, ո՞ւմ թեկնածություններն է քննարկել խորհրդարանական ընդդիմությունը՝ հանձին «Հայաստան» դաշինքի, ՀՀ նախագահի պաշտոնի համար։
Մեզ ասացին, որ մեծ թվով անձանց են քննարկել։ Նախ առաջարկել են Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, ով հրաժարվել է առաջադրվել։ Ապա ինքնառաջադրվել է Էդգար Ղազարյանը՝ շեշտելով առաջադրման կարեւորությունը եւ հայտնելով իր պատրաստակամությունը՝ աջակցել ընդդիմության ցանկացած թեկնածուի։ Ապա եւս երկու թեկնածու է քննարկվել՝ թուրքագետ, գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանի եւ ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի թեկնածությունները։
Վերջինիս թեկնածությունը դրական է դիտվել, քանզի Վահագն Խաչատրյանի դեպքում նա լավ մրցակից կարող էր լինել՝ երկուսն էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջանի գործիչներ են, երկուսն էլ՝ կենսագրություն ունեցող, բարձր պաշտոններ զբաղեցրած։ Սահակյանը՝ նաեւ որպես ինտելեկտուալ եւ ինտելիգենտ մարդու կերպար»:
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը
Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը