Շարունակվում է «Սասնա ծռեր»-ի 14 մեղադրյալների գործով դատական նիստը՝ Ուղիղ
Երկշաբաթյա ընդմիջումից հետո Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Սասնա ծռեր»-ի 14 մեղադրյալների գործով դատական նիստը։ Նիստը հետաձգվել էր դատարանում տեղի ունեցած միջադեպի պատճառով՝ ամբաստանյալներից Արայիկ Կյուրեղյանը փորձել էր փաստաբաններից մեկին գրություն հանձնել, ոստիկաններն արգելել էին, դատավորը դահլիճից հեռացրեց Արայիկ Կյուրեղյանին և Սմբատ Բարսեղյանին և ընդմիջում հայտարարեց։ Մանրամասները՝ «Ազատության» ուղիղ եթերում
