Նիկոլը՝ Երևան-Ստամբուլ չվերթի վերջին ուղևոր

Նիկոլն ու Էրդողանը որոշել են ծաղրել ու ֆռռացնել ՀՀ քաղաքացիներին։ Առնվազն՝ իրենց հավատացողներին։

Թուրքիայի նախագահն ու Հայաստանի վարչապետ աշխատողը մեր «հպարտների» վրա ծախում են վերջերս վերաբացված Երևան–Ստամբուլ ուղիղ ավիաչվերթը, թե բա՝ տեսե՛ք, ինչ լավ գործընթաց է տեղի ունենում ու թուրքերն էլ օդանավակայանում ծաղիկով, քաղձրավենիքով են դիմավորում առաջին հայ ուղևորներին։ Ու «մոռացել» են, որ Երևան–Ստամբուլ չվերթ եղել է նաև նախկինում, բայց առանց թուրքական փիառի, ՀՀ–ի մուրացկանության ու հայերի նվաստացման։

Հիմա Էրդողանը մի ձեռքով Նիկոլին օգտագործում է ՀՀ–ի դեմ՝ նրա շուրթերով հիմնավորելով թուրքական բոլոր նախապայմանների բավարարման արդարացիությունը, մյուս ձեռքով Թուրքիայի խորհրդարանում վավերացնում ամբողջությամբ հակահայկական Շուշիի հռչակագիրը, որը ստորագրել են Էրդողանն ու Ալիևը 2021–ի հունիսի 15–ին։

Այդ հռչակագրով Ղարաբաղն ամբողջությամբ դիտարկվում է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, ապա այն հռչակագրով ժխտվում է և առաջարկվում հարցը տեղափոխել պատմաբանների քննարկման դաշտ, այսինքն՝ Հայաստանի կողմից փաստացի մատնել մոռացության։

Նիկոլը շահագրգռված է այս ամենը չտեսնելու տալ ու մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին, քանզի իր իշխանության պաշտպանության միակ երաշխիքը տեսնում է Թուրքիայի մեջ։ Թուրքերն էլ իրենց հերթին լավ հասկանում են, որ Անկարայի ծրագրերի առաջ մղման համար ավելի լավ տարբերակ, քան Նիկոլի իշխանությունն է Հայաստանում, չեն ունենալու։ Դրա համար էլ կոնֆետ ու ծաղիկ են տալիս օդանավակայանում։

Ի դեպ, Նիկոլի համար Երևան–Ստամբուլ ռեյսի գործարկումը, բացի այլ բաներից, կարող է ունենալ նաև խիստ գործնական նշանակություն։ Նա գիտի, որ քաղաքական փոփոխությունների դեպքում իրեն անվտանգության երաշխիքներ ո՛չ հյուսիսում, ո՛չ արևմուտքում չեն տա։ Իսկ Հայաստանում նա բազում հարցերի պետք է պատասխանի։

Նիկոլի հույսն, ըստ այդմ, Թուրքիան է, ու եթե մի բան լինի, ապա նա կդառնա Երևան–Ստամբուլ ռեյսի վերջին ուղևորը։ Կստացվի՞ դա իր մոտ, թե ոչ, արդեն այլ խոսակցության թեմա է։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 1138 անգամ
Լրահոս
Ծնողների շիրիմի մոտ հայտնաբերվել են տղայի մարմինը Պատմական ամոթի խարանն այս անգամ էլ դաջվելու է մեր հասարակության ճակատին․ Հայր Ասողիկ Չինաստանի հյուսիսարևմտյան մասում տասը հազար մարդ տուժել է հորդառատ անձրևներից Մթնոլորտային ռուլետկա, որտե՞ղ է եղանակի կանխատեսումն ամենադժվարը, որտե՞ղ՝ ամենահեշտը Հաջիևի հայտարարությունները պետք է դիտարկել «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգի համատեքստում․ Աբովյան Մանրամասներ՝ Սիլիկյան թաղամասում բռնկված խոշոր հրդեհից Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծո օծյալն ու Հայ Եկեղեցու գլուխն է․ Տեր Մաղաքիա Կանադայի Հայոց թեմը դատապարտել է Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդումը Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը Ում շքեղ նորոգված աշխատասենյակն է տրամադրվել Արայիկ Հարությունյանին. «Ժողովուրդ» Բա Վարդեւանյանի քվեարկությո՞ւնը. «Հրապարակ» Արայիկ Հարությունյանի «մուրազը փորը չի՞ մնա». «Հրապարակ» «Կա՛մ ենթարկվում եք, կա՛մ ազատվում եք». Ամեն մեկն իր համակարգում «ցար ի բոգ է». «Հրապարակ» Ինչ ունեցվածքով ավարտեց պատգամավորական գործունեությունը Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ» Վարդևանյանի ընտրությո՞ւն, թե՞ Վեհափառի դատական նիստ․ խորհրդարանում արտառոց վիճակ է. «Ժողովուրդ» Սասունի սիրտը կփորձեն շահել. «Հրապարակ» Ինչպես են վերաբաշխվել աշխատասենյակները Ազգային ժողովում. «Ժողովուրդ» Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը Վեհափառի՝ դատարան հրավիրվելը համարել է անընդունելի և դատապարտելի Ով է Նուբարաշենի աղբավայրում մահացած անձը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվել Ինչու համախմբվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ․ Սամվել դպիր Գրիգորյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատավարությունը վտանգավոր շրջադարձ է հայոց պատմության մեջ․ Ամստերդամ Փոփոխություն է տեղի ունենալու ավտոբուսային երթուղիներում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am