«Նիստը վարում են Վլադիմիր Գասպարյանը, Բաղրամյան 26-ը և Դատական դեպարտամենտը»
«Սասնա ծռեր»-ի 14 անդամների գործով դատական նիստին Պավլիկ Մանուկյանը հայտարարեց, որ պահանջում է իր ընկերներին բերեն դահլիճ. «Ղազարյան կլինի, Բոզոյան կլինի՝ միևնույն է, մեկ է լինելու։ Ես ափսոսում եմ, որ քո արդարադատության հիմնարկում նման բան է տեղի ունեցել, պահանջում եմ ընկերներիս բերել, որովհետեւ խոշտանգումներից հետո չեմ տեսել նրանց»։ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանն էլ հետաքրքրվեց, թե որտե՞ղ է իր պաշտպանյալը։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ Խանդոյանին նախորդ դատական նիստին հեռացրել է նիստերի դահլիճից։ Արա Ղարագյոզյանը նշեց, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը չի կառավարում նիստը, այլ՝ Վլադիմիր Գասպարյանը, Բաղրամյան 26-ը և Դատական դեպարտամենտը, և այն վստահություն չի ներշնչում։
