«էդ տղու մազին մի բան լինի, պայթացնելու եմ ձեզ». «Սասնա ծռերի» գործով Սեդրակ Նազարյանը վատացել է
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործով դատական նիստը: Նիստը սկսվելուն պես նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը կողմերին հայտարարեց, որ ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի ինքնազգացողությունը վատացել է: Նրա համար շտապօգնություն է հրավիրվել դատարան: Գործով փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սեդրակ Նազարյանի ինքնազգացողությունը լավ է եղել, նա շտապ օգնություն է զանգահարել, որպեսզի նրանք գան եւ հերթապահեն դատարանի բակում: Այնուհետև լրագրողների հետ զրույցում Սեդրակ Նազարյանի մորաքույրը սպառնաց պայթեցնել բոլորին. «Կռված տղայա էդ տղեն, թոք չունի, դե թող էդ տղու մի մազին բան լինի, պայթացնելու եմ ձեզ»:
