Փորձարկումներ` Երևանի Դ. Դեմիրճյանի անվ. թիվ 27 դպրոցում

Պատկան մարմիններ, ոլորտի հարգելի պատասխանատուներ, տիկնայք և պարոնայք, ձեզ չի՞ անհանգստացնում որևէ սովորական թվացող դպրոցում ձևավորված՝ վարչական պաշտոնը «թթու դնելու» «գեղեցիկ ավանդույթը»: Կոնկրետ անձի համար, այս անգամ` տնօրենի հաստիքը թափուր պահելը, մինչև այդ անձն իր տվյալներով համապատասխանի ներկայացվող պահանջներին, մասնավորապես, մինչև լրացնի վերջին 7 տարում մանկավարժական աշխատանքի՝ պահանջվող 5 տարուց պակասող 1,5 (այժմ արդեն 1) տարին: Ինչ է, թե այս անձի սիրտը սաստիկ պաշտոն է ուզում: Տարեսկզբին տարիֆիկացիան հաստատելիս անտեսվել է սույն իրողությունը, և մարդը հրամանագրվել է որպես ՄԿԱ գծով փոխտնօրեն: Հետո արդեն դրսից մատնացույց արվելուց հետո է հրամանը չեղյալ հայտարարվել տարեսկզբից ավելի քան 1,5 ամիս հետո, հոկտեմբերի 21-ին: Եվ սա հեռավոր մի բնակավայրի աչքից հեռու դպրոցում չէ, այլ Երևանում, քաղաքապետարանի ու կրթության նախարարության, կոռուպցիայի ու հովանավորչության դեպքերը կանխելու մղումով հատկապես դպրոցները խոշորացույցի տակ առած կառավարության քթի տակ: Փաստը խնամքով թաքցվել է կոլեկտիվից ուղիղ 1,5 ամիս և բարձրաձայնվել միայն այն բանից հետո, երբ տնօրենը ստիպված եղավ  ծնողական ժողովի ժամանակ պատասխանել իրեն ուղղված հարցիս՝ ինչո՞ւ և որպես ո՞վ է տիկին Ավետիսյանը միջամտում մեր դասարանի հարցերին: Հենց այդտեղ պարզվում է, որ հիշյալ խնդրահարույց տիկինն այլևս մանկապատանեկական կոլեկտիվի կազմակերպչի հաստիք է զբաղեցնում՝ իրականում, սակայն, ՄԿԱ գծով փոխտնօրենի լիազորություններով: Իսկ փոխտնօրենի հաստիքը թափուր է մինչև աշխարհի ամենահարմար թեկնածուն «աճի ու մեծանա»: Մեկ տարի (2015-2016 թթ.) ուսումնական տարում բախտ ունեցա շփվելու Գ. Ավետիսյանի հետ, որ մեր երեխաների դասղեկն էր՝ տարրական դպրոցից հետո: Մեկ տարվա ընթացքում ականատես եղա, թե ինչպես է տիկինը շարունակ կոնֆլիկտներ ստեղծում, հայտնվում աղմկոտ պատմությունների մեջ: Ինչպես է քանդում-ավերում իրենից առաջ ստեղծված ամեն ինչ, բոլորին լարում իրար դեմ, ապրում, շնչում, քնում-արթնանում բամբասանքներով: Ինչպես չի խորշում ուսուցչին պատիվ չբերող ոչնչից, անվայել պահվածքով, կեցվածքով, հագուկապով, վաստակում կոլեգաների, աշակերտների, ծնողների հակակրանքը: Ինչպես է իր գործունեությունից դժգոհությունների ռեկորդ սահմանում՝ ուղղված դպրոցի տնօրենին, քաղաքապետարանին ու ԿԳՆ-ին: Ու այսքանից հետո ոչ թե նկատողություն է ստանում, այլ՝ պաշտոնի բարձրացում: Հաճախ եմ ցանկություն ունեցել պարզապես ձեռքս թափ տալ այս ամենի վրա: Ուղղակի հաջորդ վայրկյանին գալիս է այն միտքը, որ ռևանշիստական տրամադրությամբ ու հիվանդագին ամբիցիաներով մարդիկ մեր երեխաների հաշվին ինքնահաստատվում են: Իրենք մեղավոր չեն: Մեղավորները որոշում կայացնողներն են: Որոշում կայացնելիս ավելի կարևոր է պատասխանատվությունը, քան պարզապես այդ իրավունքն իրացնելը:Որոշում կայացնողներ, պատասխանատվությունը ձերն է: Ու սա ի պատասխան տրված խոստման, թե 2016 թվականի սեպտեմբերից այդ տիկինը ոչ մի առնչություն չի ունենալու մեր դասարանի հետ: Կարիք կա՞ բացատատելու, թե ինչպես  որևէ դասարանի հետ կարող էր առնչություն չունենալ ՄԿԱ գծով փոխտնօրենը: Իսկ հիմա, եթե, օրինակ, պարզվի, որ մանկապատանեկական կոլեկտիվի կազմակերպչի պաշտոնի նկարագրությունն «այն» չէ, այսինքն հաստիքը զբաղեցնողի հագով չէ, հնարավո՞ր է, որ անձն այս անգամ էլ հրամանագրվի որպես դռնապան կամ բակապան, բայց շարունակի լինել դպրոցի երկրորդը մարդը՝ կատարելով փոխտնօրենի պարտականություններ՝ փոխանակ ասենք, ցնցուղը ձեռքին ծաղիկներ ջրելու: Դպրոցն այս պահին փող է խնայում՝ փոխտնօրենի գործառույթները դնելով կազմակերպչի վրա, որն ըստ էության, նախկին ջոկատավարն է: Այս հաստիքի համար ոչ միայն 5 տարվա ստաժ, այլև բարձրագույն կրթություն հարկավոր չէ: Մինչդեռ պաշտոնի փոփոխությունը դպրոցում ոչ ոք չի նկատել: Իսկ Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391 Ն որոշումով՝ ՀՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԸԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, հստակ ձևակերպված և տարնջատված են երկու պաշտոններն էլ: Պայծառատես պետք չէ լինել, հասկանալու համար, որ սույն աճպարարությունը, որը կարելի է ձևակերպել որպես հարազատ կառվավարության բյուջեի խնայում, 1 տարի հետո կհամարվի աննպատակահարմար, ու պաշտոնն ամրագրած անձը կրկին կհրամանագրվի որպես փոխտնօրեն: Դժվա՞ր է արխիվից փաստաթղթեր հանել, պարզել տարիներ առաջ դպրոցից նրա հեռանալու պատճառները: Եթե այդ արխիվը չկա, դա էլ ինչ որ բան ասում է, չէ՞: Ի վերջո, դպրոցին, մանկական կոլեկտիվին հակացուցված մարդու մասին դժվար չէ տեղեկություններ հավաքել, եթե փաստաբանի առաքելությամբ չես մտնում դպրոց՝ օրինական ձևակերպումներ գտնելու նրան, ինչ տեղի է ունենում և արդարացնելու: Ծանոթ պրակտիկա է: Ինչն էլ ստիպում է խնդիրն այսպես բարձրաձայնել: Դժվար ապացուցելի բաներ կան, որոնք պարզել ու համար բավականաչափ ջանքերից բացի, սրտացավություն էլ է պետք: Մինչև անգամ մանկական հոգեբանի և ոստիկանի կարիք կարող է զգացվել՝ վախեցող ու պատասխանից խուսափող ծնողների, երեխաների ու ուսուցիչների հետ աշխատելու համար, որոնք քանիցս համոզվել ու համոզվում են՝ անպատժելի մարդու դեմ իրենք անզոր են: Դպրոցը ոչ մեկի հոր դյուքանը չէ: Թեև, օրինակ անհասկանալի է՝ ինչո՞ւ որևէ դյուքանչի պիտի չուզենա այսօր, այս պահին, վաճառել որևէ կոշիկ, ու պահի այն, սպասելով, որ 5.000-ոց այդ կոշիկը շատ հավանած մեկը հավաքի ու բերի պակասող, ասենք, 1.500 դրամը: Օրենքները, որոշումները պահպանելու և դրանցով առաջնորդվելու համար են, և ոչ թե դրանց մեջ սողանցքներ փնտրելու և քո հագով դարձնելու: Մինչև ուսումնական տարեսկիզբ դեռ ժամանակ կա, ՄԿԱ գծով փոխտնօրենի հաստիքը զբաղեցվելո՞ւ է, թե շարունակվելու է թափուր մնալ ևս մեկ տարի, համբերությամբ սպասելով «ամենաարժանի» թեկնածուին: Ախր երեխաներն են ափսոս ու, իհարկե, դպրոցը: Խ. Գրիգորյան, Երևանի Դ. Դեմիրճյանի անվ. թիվ 27 դպրոցի ծնող

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am