Ո՞վ է ամուսնացած Լուկաշենկոյի 21-ամյա ուղեկցորդուհին (լուսանկարներ)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է «Купалье» հանրապետական տոնին, որի ժամանակ նրա կողքին նկատել են 21-ամյա ֆոտոմոդել Քրիստինա Նևերոյին: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Բելառուսի նախագահի կայքում մի քանի լուսանկար է հրապարակվել, որոնցում տեսնում ենք, որ Լուկաշենկոյից ձախ նստած է ինչ-որ սևահեր գեղեցկուհի:
Նախկինում այդ աղջիկը երբեք հանրությանը չի ներկայացել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ միասին:
Լուկաշենկոյի կողքին նստած գեղեցկուհին Կրիստինա Նեվերոն է: Ապագա ֆինանսիստ: Նախորդ տարի նա դարձել է Գարնան Թագուհի մրցույթի հաղթող:
Ինչպես հաղորդում է «Woman.ru»-ն, Ալեքսանդր Լուկաշենկոն և նրա կինը՝ Գալինա Ժելներովիչն ամուսնացած են արդեն 32 տարի, բայց արդեն երկար ժամանակ առանձին են ապրում և հազվադեպ հանդիպում: Գալինան Ալեքսանդրին երկու արու զավակ է նվիրել՝ Վիկտորը և Դմիտրին:

