Արեգ Կյուրեղյանի մոտ հայտնաբերվել է մաստակի մեջ թաքցրած ածելու սայր
Այսօր` հուլիսի 12-ին` դատական նիստի տեղափոխվելուց առաջ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, համաձայն ներքին կանոնակարգի, խուզարկության է ենթարկվել կալանավորված անձ Արեգ Կյուրեղյանը, ում մոտից հայտնաբերվել է մաստակի մեջ թաքցրած մեկանգամյա օգտագործման սափրիչից առանձնացված ածելու սայր, ինչն արգելված իր է: Հայտնաբերվածն առգրավվել է. նախապատրաստվում են նյութեր դեպքի հանգամանքները պարզելու նպատակով: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին
