Ադրբեջանական գազ՝ Եվրամիությանը. եվրոպացի չինովնիկների երկակի ստանդարտները

Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը վաղը՝ փետրվարի 4-ին կայցելի Ադրբեջան, իսկ փետրվարի 7-ին՝ ԱՄՆ՝ քննարկելու Եվրամիության տարածք լրացուցիչ ծավալի գազ մատակարարելու հնարավորությունը, հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Թիմ Մաքֆին՝ Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ։

«Գազամատակարարման խնդրի շուրջ բանակցությունները կշարունակվեն։ Փետրվարի 4-ին եվրահանձնակատար Սիմսոնը կմեկնի Ադրբեջան՝ մասնակցելու Հարավային գազային միջանցքի երկրների նախարարների հանդիպմանը։ Փետրվարի 7-ին նա և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կմեկնեն ԱՄՆ՝ մասնակցելու ԵՄ-ԱՄՆ էներգետիկայի խորհրդի նիստին»,- ասել է նա։

Մաքֆին նշել է, որ ԵՄ-ն գազի ծավալներն ընդլայնելու հարցի շուրջ շարունակում է բանակցությունները նաև Ալժիրի, Քաթարի ու Նորվեգիայի հետ։ «Այդ բանակցությունները մի քանի ամիս է՝ ընթանում են և շարունակական կլինեն»,- ասել է նա։

Դեռ օրեր առաջ Ժոզեպ Բորելի մակարդակով էլ արձանագրվեց, որ ԵՄ-ն գազի ծավալներն ընդլայնելու հարցի շուրջ շարունակում է բանակցությունները նաև Ալժիրի, Քաթարի ու Նորվեգիայի հետ: Եվրոպան այսպիսով՝ Ադրբեջանի հետ բանակցություններում լուրջ նպատակներ ունի, որոնք կարող են առիթ դառնալ, որպեսզի հերթական անգամ ԵՄ երկրները աչք փակեն Ադրբեջանում այս կամ ապօրինությունների վրա:

ԵՄ-ն երկակի ստանդարտներ է կիրառում, երբ հարկ է: Իսկ ահա Ռուսաստանին քննադատելիս՝ նույն խնդիրները նրանք պարբերաբար տեսնում են:

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի կազմել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ, ինչպես նաև այդ հարցում կակտվիվացնի համակարգումը Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի հետ: Այդ մասին Բորելը հայտարարել է Ֆրանսիայում՝ Բրեստում, որտեղ գումարվել է ԵՄ արտաքին գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հավաքը: Բորելի խոսքով, Եվրամիությունը պատրաստ է պատասխան տալ ցանկացած ագրեսիային, սակայն նախընտրում է երկխոսության և բանակցությունների ուղին:

«Նախարարների քննարկումների առանցքային թեման եվրոպական անվտանգության ճարտարապետությունն է: Եվրամիությունը պետք է գործի իբրև անկախ աշխարհաքաղաքական դերակատար: Մենք պետք է պատրաստ լինենք հետ մղել ագրեսիան, բայց գերադասում ենք դիվանագիտության ճանապարհը: Մենք մերժում ենք Եվրոպայում ազդեցության գոտիներ ստեղծելու Ռուսաստանի ցանկացած փորձ»,- ասել է Ժոզեպ Բորելը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1655 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am