Փոխնախարարը՝ Կապանի զորամասում զինվորին նսեմացնելու լուրերի մասին (video)
Զինվորի՝ Կապանի զորամասերից մեկն ինքնակամ լքելու փաստի առթիվ սկսվել է քննություն, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
Նա նշեց՝ գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն էր պատճառը, որ զինվորը ինքնակամ թողել է զորամասը:
«Եթե կպարզվի, որ բարձրացված ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետևեն խիստ պատիժներ, որովհետև մեզ էլ է մտահոգում վերջին ժամանակահատվածում նման խնդիրները», - նշեց փոխնախարարը:
Նա ասաց, թե ամբողջ ՊՆ-ն շահագրգռված է, որ պարզվի իրականությունը. եթե եղել է բռնություն, կտեսնենք դրա հետևանքները:
