Թուրքիայից զինվորականների նոր խումբ է ժամանել Կատար
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Կատարի զինված ուժերի հրապարակման մեջ ասվում է,որ Թուրքիայից զինվորների նոր խումբ է ժամանել Կատար: Կատարի իշխանությունները չեն հստակեցրել, թե այս անգամ քանի զինվոր է տեղափոխվել Թուրքիայից: Ավելի վաղ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ Կատարում գտնվող թուրքական ռազմաբազայում տեղակայված է 111 թուրք զինվոր:
