Պատգամավորների ագահության չափը
Ազգային ժողովի փոխնախագահներ Միքայել Մելքումյանն ու Արփինե Հովհաննիսյանը թեժ պայքար են մղում համալսարանում դասախոսական ժամերի մեծացման համար։ Նման պատգամավորները պարզվում է քիչ չեն:Ինչպես հայտնի է թեպետ պատգամավորը կարող է օրենսդիր աշխատանքին զուգորդել գիտական-կրթական աշխատանքը, սակայն փոխնախագահների համար պայմանավորված զբաղվածությամբ կա սահմանափակում։ Նրանք կարող են կես դրույքով աշխատել, սակայն երկու պատգամավորներն էլ ոչ միայն մեկ դրույքով են աշխատում, այլեւ ամեն ինչ անում են դասաժամերը ավելացնելու համար։
