ԿԲ–ի դիմացի ծառին պաստառ կպցնելու համար վարորդը բերման ենթարկվեց (video)
Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ԿԲ-ի շենքի դիմաց ԱՊՊԱ վճարների բարձրացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներին, որոնք «չի թանկանալու» գրառմամբ պաստառներ փակցրեցին ծառերին:
Ոստիկանները նշեցին, որ հանրային վայրերը չի կարելի ոչ նպատակային օգտագործել, պաստառներ կպցնելը հակաիրավական է:
