«Մեր համեստությունն այլեւս տեղին չէ»․ Փաշինյանը հանձնարարական տվեց մարզպետներին (video)

Կառավարությունը 2022 թվականի բյուջեից 9 մարզպետարանի հատկացրեց 1 մլրդ 608 մլն դրամ՝ 62 սուբվենցիոն ծրագրի շրջանակում շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե Հայաստանում ժողովրդավարության առումով շատ լուրջ առաջընթաց կա:

«Պիտի արձանագրեմ, որ այդ առաջընթացը շատ կարևոր է, որ ոչ թե կառավարությունն է արձանագրում, այլ՝ միջազգային հանրությունը. ԵԽԽՎ-ում ընդունվեց նախադեպը չունեցող բանաձև, որում արձանագրվում էր Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շատ էական առաջընթացը», - ասաց նա:

Թե ինչ կապ ուներ սա թեմայի հետ, Փաշինյանը պարզաբանեց՝ ՀՀ ՏԻՄ ընտրություններում հաղթում են նաև ընդդիմադիր ուժերը, ոմանք հընթացս են դառնում ընդդիմադիր:

Նա ասաց, թե կառավարությունը երբեք չի առաջնորդվել, թե որ համայնքում որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է ղեկավար. սա ապացուցելի փաստ է:

«Բայց, ժամանակ առ ժամանակ, ես տեսնում եմ միտումներ, որ համայնքների ներկայացուցիչները փորձ են անում ներկայացնել, թե այն ծրագրերը, որոնք իրականացվում են սուբվենցիաների շրջանակում, իրականցվում են ի հեճուկս կառավարության. այստեղ այն համեստությունը, որ այս ընթացքում մենք ցուցաբերել ենք, այլևս տեղին չէ», - ասաց վարչապետը:

Փաշինյանը մարզպետներին կոչ արեց սուբվենցիոն ծրագրերի բովանդակությունը հստակ ներկայացնել հանրությանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ ասաց, թե 2020 թվականի ամենախոշոր 10 սուբվենցիոն ծրագիրը, որ իրականացվել է, 10-ից ոչ մեկում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համայնքի ղեկավար չի ունեցել. դրանք հիմնականում եղել են Սյունիքի, Գեղարքունիքի մարզում:

«Ես այստեղ ներիշխանական դավադրություն եմ տեսնելու. ում ինչքան շատ ենք ֆինանսավորում, այնքան ակտիվ պահանջում են կառավարության հրաժարականը», - կատակեց Փաշինյանը:

դիտվել է 2992 անգամ
Լրահոս
«Ադրբեջանցի դիվերսանտը խոշտանգել է հայ ընտանիք»․ Խաչիկ Մանուկյան (video) Ադրբեջանը Սամվել Կարապետյանին ձերբակալելու համար ամեն ինչ անում է, պատճառը կիմանաք. Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի դիվերսանտը խաղաթուղթ է Ալիևի ձեռքում․ Երվանդ Բոզոյան (video) Ասեմ՝ ինչպես եք ուզում կոծկել Շաքի գյուղի սահմռկեցուցիչ դեպքը․ Տիգրան Աբրահամյան (video) Պարապ եք մնացել, պարգևավճարներն եք արդարացնում, իբր գործ եք անում․ Էդգար Ղազարյանի դիպուկ խոսքը (video) Ընդդիմադիր խմբակցությունները չեն ընդգրկվի ԱԺ-ում եկեղեցու վերաբերյալ «քննիչ» հանձնաժողովում ՔՊ–ն ուզում է հայերի վրա կրակած ադրբեջանցուն հանձնել. Նարեկ Կարապետյանը փակագծեր բացեց (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Խայտառակություն․ դուք դարձել եք ադրբեջանցի ահաբեկչի խնամակալը. ընդդիմադիր (video) Գագիկ Ծառուկյանի քրգործը մուտքագրվել է դատարան և մակագրվել դատավոր Մանվել Շահվերդյանին Ընդունեք ձեր սխալը, որ սահմանը ծակ ա էղել, ադրբեջանցին կարացել ա ներթափանցի. Ղազինյան (video) Իջեցված քաղաքական հանձնարարության ֆոնին հերթով քրեական գործեր են հարուցվում․ Աբրահամյան Ինչքան գոռաք, էդքան կգոռանք, բոլոր պատասխանները ստանալու եք․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ականներին (video) #ՈՒՂԻՂ․ Դիվերսանտ ադրբեջանցին «պայթեցնում է» ԱԺ-ն․․․ ՔՊ-ի հիստերիան․ Խաչիկ Մանուկյան (video) ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարը նշանվել է հայկական ծագմամբ երգչուհի Ուիլքինսի հետ «Սաղ կյանքդ թուրքերենով շարադրություն ես գրել»․ Նարեկ Կարապետյանը «տոպկեց» Ռուբինյանին․ լարված վիճակ (video) Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են Մոսկվայում Քրեական հեղինակություն Արտաշես Չիչոյանը, ևս 2 անձ կալանավորվել են Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի դաշտերում. կան վիրավորներ «Դուք դատվելու եք․․․»․ Աննա Գրիգորյանը նորից խայտառակեց Սասուն Միքայելյանին (video) «Դե կտեսնե՛ք՝ ինչ կլինի», «Ես ձեզ անձամբ եմ երեսով տալիս»․ Քրիստինե Վարդանյանը բորբոքեց Ռուբինյանին (video) Փոխե՛ք Սուրեն Պապիկյանին, չի ձգում, ադրբեջանցին մտել էր ՀՀ, կրակել երեք երեխաներին պաշտպանող մորը (video) ԱԺ-ի խայտառակությունը Ռուբինյանի գործունեության հետևանքն ա․ Արամ Վարդևանյանի կոշտ խոսքը (video) Այս քառօրյան ՀՀ պատմության մեջ ամենախայտառակն է մնալու. էս է էս իշխանության որակը. Գեղամ Մանուկյան (video) ԱԺ-ի խայտառակությունը սադրողը՝ քավորսանիկական հարաբերություններով․ Օղորմի ձեր բարեկրթությունը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am