«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանի հրաժարականից սկսած՝ ԱԺ ընդդիմությունը նախագահի թեկնածուի հարցն է քննարկում։ Սկզբում հակված էին առհասարակ թեկնածու չառաջադրելուն, քանի որ իշխանական մեծամասնության պարագայում դա ձեւական առաջադրում է լինելու։ Սակայն քննարկումների արդյունքում եկել են եզրահանգման, որ չի կարելի առանց այլընտրանքի թողնել խորհրդարանը, դա լավ շանս է՝ երկրի խնդիրների մասին խոսելու, պայքարի նոր փուլ սկսելու, լուրջ թեկնածուով հանդես գալու։ Ասացին, որ բազմաթիվ թեկնածուներ են դիտարկել։ Ոմանք չեն ընդունել առաջարկը՝ վախեցել են թիրախավորվել իշխանության կողմից։
«Հայաստան» դաշինքում հակված են Վահագն Խաչատրյանին համազոր թեկնածու առաջադրել՝ նույն ժամանակաշրջանի գործիչ, հանրային դեմք, նախկինում պաշտոն զբաղեցրած, որն ընդունելի կլինի մտածող մարդկանց համար, եւ նրա ֆոնին կերեւա իշխանական թեկնածուի անսկզբունքայնությունը»:
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը
Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը