-«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երկարատեւ փնտրտուքներից ու տարբեր անուններ շրջանառելուց հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» վերջապես գտել է արդեն նախկին նախագահ Արմեն Սարգսյանին փոխարինողին։ Կուսակցության վարչությունը հաստատել է որպես նախագահի թեկնածու առաջադրել Բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանին։ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Վահագն Խաչատրյանն այդ պաշտոնում ամենայն հավանականությամբ սոսկ տեղապահ է լինելու։
«Ինչպես գիտեք, կառավարությունն արդեն իսկ լծվել է սահմանադրական փոփոխություններ իրականացնելու գործին: Դատելով ստացվող տեղեկություններից եւ վերլուծություններից՝ պետք է ասել, որ ձեւավորված սահմանադրական փոփոխությունների խորհրդի առջեւ խնդիր է դրված երկրի կառավարման մոդելի փոփոխություն կազմակերպել՝ խորհրդարանականից, ըստ երեւույթին, նախագահական կամ կիսանախագահական համակարգի անցնել։ Սա նշանակում է, որ ՀՀ նախագահի պաշտոնում ենթադրաբար ընտրվող Խաչատրյանը նախագահի աթոռը կզբաղեցնի այնքան ժամանակ, քանի դեռ դրա իրական հասցեատերը չի հայտնվել՝ նոր կոստյումով ու առավել ընդգրկուն լիազորություններով»,- նշեց պատգամավորը։
Հավելենք, որ, ըստ քաղաքագետների ու վերլուծաբանների, սահմանադրական փոփոխություններից հետո, երբ Հայաստանը կանցնի կառավարման նախագահական կամ կիսանախագահական մոդելի սեփական իշխանության անցնցում վերարտադրության համար, այդ պաշտոնը Նիկոլ Փաշինյանին կանցնի»:
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը
Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը