Թուրքիայում ԻՊ հինգ անդամ է չեզոքացվել
Թուրքական HaberTurk-ի փոխանցմամբ, Թուրքիայի իրավապահ մարմինները Քոնյայում իրականացված գործողության շրջանակում չեզոքացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հինգ անդամի: Գործողության ժամանակ զինյալների կողմից արձակված կրակի հետևանքով վիրավորվել է հինգ թուրք ոստիկան: ԻՊ զինյալների տանը հայտնաբերվել է «Կալաշնիկով» ավտոմատներ և զգալի քանակությամբ զինամթերք:
