«Սասնա ծռերի» գործով Սեդրակ Նազարյանը վատացել է
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով դատական նիստը դեռ չսկսած 15 րոպեով հետաձգվեց. մեղադրյալ Սեդրակ Նազարյանն իրեն վատ է զգացել և նրան բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Այդ պատճառով նիստը հետաձգվում է 15 րոպեով։ Նշենք, որ այս գործով դատական նիստն անցկացվում է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։
