Բաքուն Հայաստանին հրավիրում է թուրքացման «բրենդինգի»

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները պետք է ընթանան միջազգային իրավունքին համապատասխան», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը: «Այդ համաձայնագիրը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա, մասնավորապես` երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների», - ելույթ ունենալով «ԱՄՆ-ի և Կասպիցի տարածաշրջանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը» վեբինարում՝ ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
Ադրբեջանցի պաշտոնյայի մակարդակով, փաստորեն, արձանագրվում է երկրների տարածքային ամբողջականության հետ միասին՝ ինքնիշխանության սկզբունքի մասին: Իսկ Փաշինյանի իշխանությունից որևէ մեկը լսե՞լ է միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների հետ միասին՝ ինքնորոշման սկզբունքի մասին:

Պատերազմի ուժով Հայաստանին ու Արցախին պատերազմ պարտադրած երկիրն այսօր այնքան է ցինիկացել, որ ի լուրջ աշխարհի ասում են, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները պետք է ընթանան միջազգային իրավունքին համապատասխան... Լեռնային Ղարաբաղի թեմայի մասին չեն էլ հիշատակում:

Այսինքն, Հայաստանի տարածքների վրա ակնհայտ հավակնություններով հիմա էլ Բաքուն Հայաստանին, իբր պարտադրում է իր պատկերացրած «միջազգային իրավունքը»:

Այդ ո՞ր միջազգային օրենքով են մայիս ամսից ադրբեջանական ստորաբաժանումները ներխուժել Հայաստանի տարածք...

Հաջիևի խոսքով՝ տարածաշրջանը բրենդինգի նոր ռազմավարության կարիք ունի, և Բաքուն պատրաստ է դերակատարում ունենալ Հարավային Կովկասի ինտեգրված տարածաշրջանի կառուցման գործում․ - «Ադրբեջանը գործընկերների և հարևան երկրների հետ աշխատում է Հարավային Կովկասը հակամարտություններից և պատերազմներից զերծ տարածաշրջանի վերածելու ուղղությամբ և ձգտում է ապահովել, որ Հարավային Կովկասը կողմնորոշվի դեպի ինտեգրում, տարածաշրջանային համագործակցություն՝ հիմնված փոխշահավետ հարաբերությունների վրա»։

Թե ինչ քայլեր է Բաքուն ձեռնարկում այդ ուղղությամբ, Ադրբեջանի նախագահի խորհրդականը չի մանրամասնել, փոխարենը նշել է, որ տարածաշրջանում բացվող նոր տրանսպորտային միջանցքները, «մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքը, կարող են Հայաստանը դուրս բերել շրջափակումից և դարձնել զարգացած ցամաքային կապեր ունեցող երկիր»։

Ընդ որում, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, «Զանգեզուրի միջանցքը չի բացառում այլ պոտենցիալ երթուղիները, որոնք Բաքուն ստեղծել է տարածաշրջանում հարևան Թբիլիսիի հետ»։ «Հայաստանը կարող է շահել վրաց-ադրբեջանական փոխշահավետ համագործակցությունից, որն օրինակելի է և հիմնված է փոխադարձ հարգանքի վրա», - հայտարարել է Հիքմեթ Հաջիևը։

Ադրբեջանի հետ միասին Թուրքիան ևս ջանքեր է գործադրում Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։ Այս մասին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն է նախօրեին հայտարարել ադրբեջանցի պաշտոնակցի հետ Անկարայում կայացած հանդիպումից հետո։ «Ադրբեջանն ու Թուրքիան՝ «երկու պետություն՝ մեկ ազգ», գործադրում են բոլոր ջանքերը Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար», - հայտարարել է Աքարը և կրկնել՝ Էրդողանն ու Ալիևը խաղաղության ձեռք են մեկնել Հայաստանին և սպասում են պատասխանի։

«Մեր ջանքերն ուղղված են ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, Թուրքիայի և Հայաստանի միջև, այլ նաև ամբողջ Կովկասում խաղաղության հաստատմանը», - ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան։ Տեղեկացնելով, որ ադրբեջանցի պաշտոնակցի հետ քննարկել են երկու երկրների զինված ուժերի զարգացմանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր, Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, թե Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի հզորացմանն ուղղված միջոցառումները վտանգ չեն ներկայացնում այլ երկրների համար։

Փաստորեն, Ալիևը տարածաշրջանի համար բրենդինգի նոր ռազմավարություն է մշակում, Թուրքիայի ուժով ոգևորված՝ Հայաստանին «հրավիրում» են իրենց հետ «կիսելու» թուրք-ադրբեջանական տանդեմի հզորացումը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2076 անգամ
Լրահոս
«Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am