«Ճվճվ Արոյի» առեղծվածային մահը.նոր վարկածներ
Հուլիսի 7-ին, ժամը 19:47-ին ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Փրկարարները, բացելով բնակարանի դուռը ,հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է ին 1964 թ. ծնված Ա. Վ.-ի դին:Մահացածը հանրությանը հայտնի «Ճվճվ Արո» մականվամբ 52-ամյա Արա Վարդանյանն էր, ով մի քանի օր առաջ է Ռուսաստանից վերադարձել Հայաստան: Հենց նույն օրը հայտարարվեց,որ թե ինչն է եղել Ա. Վարդանյանի մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո: Երեկ արդեն Հայաստանի քննչական կոմիտեն հայտնեց,որ «Ճվճվ Արո» մականվամբ 52-ամյա Արա Վարդանյանը, ըստ մահվան բժշկական վկայականի՝ մահացել է գլխուղեղի իշեմիկ ինսուլտից: Մեր տեղեկություններով սակայն մահվան այլ վարկած կա. «Ճվճվ Արոյի» մահը վրա է հասել թմրանյութերի չարաշահման հետևանքով:
