Թուրքական իշխանամերձ «Haber Global» լրատվական ծառայությունը հայտնում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով Անկարա է մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հասանովը նախ այցելել է Աթաթուրքի դամբարան, այնուհետև հանդիպել Աքարի հետ: Ըստ կայքի տեղեկության՝ ակնկալվում է, որ նախարարները երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերին զուգահեռ կքննարկեն նաև տարածաշրջանային խնդիրներ:
Այս համատեքստում նաև նշվում է, որ շարունակվում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը, որի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում: Ըստ այդմ՝ ակնկալվում է, որ Աքարը Մոսկվայում ընդունված որոշումների մասին տեղեկություններ կներկայացնի ադրբեջանցի գործընկերոջը:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը