Լևոն Մարտիրոսյանը`Կանադայում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել։
Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրի համաձայն՝ Արմեն Եգանյանն ազատվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Նախագահի ստորագրած մյուս հրամանագրով՝ Լևոն Մարտիրոսյանը նշանակվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա):
