Տրորել ես «կարմիր գծերը», պատասխան ես տալու

Հստակ, առանց հիստերիայի ու վիրավորանքների, պարզ-հասկանալի լեզվով երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ինչպես հարկն է արցախյան հակամարտության թեմայով պատասխանեց Փաշինյանի իշխանությանը՝ բացահայտելով այդ իշխանության սնանկությունը, անգրագիտության աստիճանն ու ստախոսությունների շարանը:

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ իր հարցազրույցում սա Սերժ Սարգսյան հարցազրույցի մեխն էր, որն առավելապես պատասխան էր նաև Իլհամ Ալիևին, որն իր հերթին անհաշտ պայքար է մղում նախկինների դեմ:

Երրորդ նախագահն իր այս հայտարարությունը համարեց նաև մեսիջ համանախագահներին՝ ընդգծելով՝ նույնիսկ կործանարար պատերազմից հետո համանախագահները էլի խոսում էին հիմնարար սկզբունքների մասին։ Դիտարկմանը, թե համանախագահները շատ վաղուց չեն խոսել, Սերժ Սարգսյանն այսպես արձագանքեց․ - «Շատ վաղուց չեն խոսել, որովհետև դրա մասին խոսող չկա: Դուք լսե՞ք եք Հայաստանի պաշտոնատար անձերից շատ հստակ պատասխան` ի՞նչ է լինելու, վերջապես, Ղարաբաղի խնդիրը...», - ասաց երրորդ նախագահը:

Մինչ հայկական կողմը պնդում է հակամարտության լուծման հարցում ԵԱՀԿ ՄԽ կարևորությունը, Ալիևը «թոշակի է ուղարկում» Մինսկի խմբին՝ հայտարարելով, թե հակամարտությունն այլևս լուծված է․ Ադրբեջանի նախագահն օրերս ասաց, թե Բաքուն կշարունակի խափանել ղարաբաղյան հացով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը։ «Նրանք չպետք է զբաղվեն ղարաբաղյան խնդրով, քանի որ այն լուծված է։ Մենք նրանց փոխարեն այն լուծել ենք», - ասել է Ալիևը։ Մոսկվան էլ հայտնեց, թե Ռուսաստանը Բաքվից և Երևանից պաշտոնական արձագանք է սպասում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերը վերականգնելու հարցում։

Վերջին ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը երբեք չեն կարողացել համաձայնել ընդհուպ հանրաքվեի անցկացման ժամկետի շուրջ։ Սերժ Սարգսյանն արձագանքեց՝ առանձնապես այդպես մեծ ցանկություն էլ չունեին ժամկետի հարցում պայմանավորվելու՝ նկատելով՝ Ադրբեջանը կարող էր նույնիսկ չհամաձայնվել երբևէ հանրաքվեի: «Բայց հենց դրա համար եմ ասում, որ խնդրի կարգավորման միակ տարբերակը փաթեթային լուծումն է։ Փաթեթային լուծումը հնարավորություն չի տալիս կողմերից մեկին ստանալ ինչ որ ցանկանում է, այնուհետև ասել, որ մնացած պայմաններով… Այ, հենց դրա համար էր հանձնվում հինգ շրջան, երկուսը մնում էր: Մինչև հանրաքվեն չանցներ, այն երկուսը պետք է մնային` Լաչինն ու Քելբաջարը», - ասաց Սերժ Սարգսյանը՝ շարունակելով․ - «Ալիևն Ապրիլյան պատերազմից հետո այն ստացած փաստաթղթերը, որ սա անվանում է աղետ, դա համարում էր, որ իրեն պարտադրում են, որպեսզի ճանաչի անկախությունը»:

Երրորդ նախագահի խոսքով՝ ադրբեջանցիներն ընտրություն ունեին` կա՛մ անցկացնել հանրաքվե, Ղարաբաղը թողնել արդեն շատ լեգիտիմ իր կազմից դուրս, կա՛մ Լաչինն ու Քելբաջարը թողնել այնտեղ։ «Եվ եթե իրենց ձեռնտու էր դա, թող այդպես անեին, Լաչինն ու Քելբաջարն էլ, տեսնում էիք, ուրիշ տեղից տեղահանված հայերը տեղափոխվում էին այնտեղ, և այն հինգ շրջանից ևս կտեղափոխվեին այդտեղ ու կապրեին մինչև այն ժամանակ, երբ որ ադրբեջանցիները կցանկանային հանրաքվե անցկացնել:

Խաղաղապահները կանգնած կլինեին, հայկական բանակը, Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը կլինեին, և կլիներ միջազգային հանրության հավանությունը: Այդ ժամանակ ռազմական գործողությունների վերսկսումը շատ ավելի ցավալի կլիներ Ադրբեջանի համար», - նշեց Սերժ Սարգսյանը: Խոսելով բանակցությունների կոնֆիդենցիալությունը պահպանելուց՝ երրորդ նախագահը հայտարարեց, որ իր ձեռքի տակ ունի բոլոր փաստաթղթերը, համանախագահների բոլոր առաջարկությունները, բայց հրապարակելը կոռեկտ չի համարում։

«Ես բանակցող չեմ, բայց ես եղել եմ բանակցող, չէ՞: Ես եղել եմ այդ մարդկանց համար գործընկեր. ընդ որում, վստահելի գործընկեր: Բայց արժե, արդյո՞ք, հիմա գնալ դրան և հրապարակել: Այո, ես իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը, համանախագահների բոլոր առաջարկությունները, բայց առանց իրենց հետ համաձայնեցնելու՝ ես դա կոռեկտ չեմ համարում հրապարակելը: Եթե լինի ծայրահեղ անհրաժեշտություն, ես դա կանեմ: Բայց քանի որ ինքն ունի դրա փորձը, ես կառաջարկեի, որ ինքը հրապարակեր», - ասաց Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանն, այլ կերպ ասած՝ Փաշինյանին ասաց, որ ցանկացած պահի իր բանակցած աշխատանքային փաստաթղթերը կարող է հրապարակել: Մի քանի անգամ Փաշինյանը գրեթե սպառնալից հայտարարեց ԱԺ ամբիոնից, թե՝ «գիտենք դուք ինչ եք բանակցել», «պետք լինի՝ կհրապարակենք...»:

Հիմա Սերժ Սարգսյանը գնդակը նետեց Փաշինյանի դաշտը՝ հրապարակի՛ր Նիկոլ, թող հասարակությունը ծանոթանա «քո կետին»: Ի վերջո, մեր հասարակությունը պետք է իմանա՞, թե որն էր այդ չարաբաստիկ «կետը», որը պատերազմի հանգեցրեց, իսկ հիմա էլ Ալիւը պահանջներն արդեն ինքնիշխան Հայաստանի տարածքների նկատմամբ են իրականացվում:

Սերժ Սարգսյանը պարզ մարդկային լեզվով բացատրեց, որ եղել են կարմիր գծեր, որոնք պաշտոնական Երևանը չի տրորել, և թույլ չի տվել, որպեսզի տրորեն միջնորդ պետությունները:

Հիմա ո՞րն է Նիկոլ Փաշինյանի «կարմիր գիծը»... Եթե մայիսից ադրբեջանական ստորաբաժանումները Հայաստանի տարածքում են գտնվում, ուրեմն, Փաշինյանն անգամ «կարմիր գծեր» չունի Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու տեսանկյունից, ուր մնաց՝ Արցախի ինքնորոշման իրավունքի ու Արցախի միջազգային ճանաչման հարցում անզիջում կեցվածք դրսևորեր...

Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանի ուղերձը Փաշինյանին հետևյալն էր՝ տրորել ես «կարմիր գծերը», պատասխան ես տալու:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4753 անգամ
Լրահոս
«Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am