Կոստանյանը նրբորեն «բոչկա» գլորեց

Անցնող տարին, որը նշանավորվեց դատական եւ արդարադատական խայտառակ բազում գործընթացներով, չկաշկանդեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի անցնող տարվա դատախազության հաշվետվությունը խորհրդարանում ներկայացնի իբրեւ փայլուն մի իրողություն՝ դատական ատյանների անաչառության, արդարացիության, արդար դատավարությունների եւ նման այլ անիրական իրողությունների մասին: Սասնա ծռեր, Հաց բերող, Ժիրայր Սեֆիլյան եւ ընկերներ, ընտրական խայտառակ գործընթացներ, սրանք իրողություններ են, որոնք էլ ավելի պատռեցին իշխանության թելադրանքով գործող դատական մարմինների դեմքը: Արթուր Դավթյանն ի տարբերություն իր նախորդ Գեւորգ Կոստանյանի թեպետ հիպնոսություն չարեց ԱԺ-ում եւ չփորձեց ձայնի հատուկ ինտոնացիայով եւ իրեն հատուկ մասնագիտական բառերով խճճել պատգամավորներին, այդուհանդերձ նույն անխղճությամբ հակադարձեց բոլոր քննադատություններին:Դավթյանն իր ամփոփիչ ելույթում անդրադարձավ պատգամավորների քննադատություններին՝ կապված «Հաց բերող»-ի կալանքի, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ավերաբերյալ դժգոհություններին: Նա կոռեկտ չհամարեց Արթուր Սարգսյանի մահվան շահարկումը, քրեական գործ է քննվում: Արթուր Դավթյանը բացատրեց, որ բժշկական կոնսիլիումի եզրակացության հիման վրա են որոշում կայացրել՝ կալանքի վերաբերյալ: Հետո տեսել են, որ եզրակացության մեջ կա հակասություն, վարույթ իրականացնող մարմինը կրկնակի դատաբժշկական փորձաքննություն է սահմանել, ինչը իրավաչափ է. «Ոչ թե մասնագիտական եզրակացությունները հիմք հանդիսացան Արթուր Սարգսյանի՝ երկրորդ անգամ կալանավորման, այլ՝ դատաքննության հստակ պահանջը: Արթուր Սարգսյանը խախտել էր իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի պայմանները, պատշաճ ծանուցված լինելով՝ չէր ներկայացել վարույթ իրականացնող մարմին, խոչընդոտել էր ծանուցագիրը օրենքով նախատեսված անձանց հանձնելու գործընթացին»: Գլխավոր դատախազը վստահեցրեց, որ բարձր ռիսկեր են եղել՝ նոր հանցագործություն կատարելու, ուստի Հաց բերողի երկրորդ անգամ կալանքը հիմնավորված է եղել: Անդրադառնալով ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու դեպքերին, որ որեւէ ոստիկան չի կալանավորվել՝ գլխավոր դատախազն ասաց, որ 2016-ի հուլիսյան դեպքերի ժամանակ 8 անձ է դատապարտվել՝ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար, որոնցից 4-ը կալանավորվել են, ապա դատապարտվել են ազատազրկման, ոստիկանության 4 աշխատակիցներ են դատապարտվել՝ ՊՊԾ գնդի ծառայության ավագ տեսուչ կապիտան, նույն գնդի հատուկ գումարտակի երկու սերժանտներ, ոստիկանության զորքերի սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ: «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր ելույթում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ խոսեց «բլոտի» լեզվով: Նա 5 դրվագով «քուանշ» տվեց դատախազին՝ հիշեցնելով, որ քուանշ բլոտում տալիս են՝ դիմացինի ասածը կասկածի տակ դնելու համար. «Մարտի 1-ի գործով գլխավոր դատախազն ասում է, որ իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ 2008-ի Մարտի 1-ի սպանությունների բացահայտման, դրանք կատարած անձանց մեղադրանքը հիմնավորելուն ուղղված ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ: Քուանշ, պարոն գլխավոր դատախազ, դուք ուզում եք ասել, որ հիմա որեւէ գործողությո՞ւն եք կատարում Մարտի 1-ի գործով: Դուք, իմիջիայլոց, կարող եք սրել եւ ցույց տալ քննչական որեւէ գործողության արձանագրություն, որ իրավապահ համակարգը որեւէ գործողություն կատարում է: Դուք այդ հերթապահ նախադասությունը արտասանող արդեն 3-րդ գլխավոր դատախազն եք»: Փաշինյանն ասաց, որ բոլոր զոհերը, բացառությամբ Տիգրան Աբգարյանի եւ Համլետ Թադեւոսյանի, առանց դատ-դատաստանի մյուսներին արդեն անվանել են քրգործում զանգվածային անկարգության մասնակիցներ, հանցագործության մեղսակիցներ: «Չերյոմուխայի» 7 հատուկ միջոցի կիրառմամբ սպանված 7 ցուցարարների անուն-ազգանունները հայտնի են, 5 ոստիկանի կիրառած զենքով սպանվել են 3 հոգի, վկա չկա՞, չգիտե՞ք մարդկանց տեղակայման վայրերը, ե՞րբ են կրակել, ինչպե՞ս են կրակել»: Երկրորդ «քուանշը» նա տվեց՝ Ժիրայր Սեֆիլյանի, Պավել Մանուկյանի, Կյուրեղյանի եւ մյուսների ընտանիքի անդամների տեսակցությունների հետ կապված: Մեկ տարի է անցել, այդ մարդկանց թույլ չեն տալիս տեսակցել իրենց երեխաների հետ անգամ: «Այսինքն, էդ մարդկանց՝ իրենց երեխաների հետ հանդիպել թույլ չտալը պայմանավորված է քրգործի շահերով: Քուանշ, պարոն գլխավոր դատախազ, ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին օրենքն ասում է, որ մերձավոր ազգականների հետ թույլատրել տեսակցել՝ ծառայողների հսկողությամբ»: Արգելք դնելը, ըստ Փաշինյանի, հաշվեհարդար է եւ խոշտանգում է. «Պարտադիր է եղունգները քաշե՞ն, էդ էլ է խոշտանգում: Նախաքննությունն էլ մեկ ամսից ավելի է՝ ավարտվել է: Բա անձնական հաշվեհարդարը պոզով-պոչով մեծ կենդանի՞ է»: Հաջորդ «քուանշը» Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու «Ելքի» երաշխավորման հետ էր կապված: Փաշինյանն ասաց, որ եթե 9 պատգամավորի ասածը Դավթյանի համար երաշխիք չի, իր ասածն էլ իրենց համար երաշխիք չի, ծայրից ծայր սուտ է: Նա հայտարարեց. «Դուք ամեն օր Բաղրամյան 26-ից հրահանգներ եք ստանում՝ էս մեկին ազատել, էս մեկին բռնել, սրա վրա սարքել, էս մեկին նկատել, էն մեկին չնկատել»: Հաջորդ «քուանշը» «Հաց բերողի» հետ էր կապված: Փաշինյանը հիշեցրեց, որ գլխավոր դատախազին զգուշացրել են Արթուր Սարգսյանի կալանքը փոխել, զգուշացրել են, որ մահանալու է, չի լսել: Ըստ Փաշինյանի, Հաց բերողը հեղինակություն էր, մեր ժամանակների հերոսն էր, ուստի իշխանությունները չհանդուրժեցին, որ Սերժ Սարգսյանից բացի զուգահեռ ուրիշ հերոս լինի: Գլխավոր դատախազը հայտարարել էր, որ դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերը զրոյացված են: Այստեղ Փաշինյանը ոչ թե «քուանշ» տվեց, այլ հայտարարեց. «Քյարփինջը կապույտ»: Արթուր Դավթյանի նկատմամբ ճնշումն այնքան մեծ էր, որ օգնության հասավ Գեւորգ Կոստանյանը, նա հորդորեց վստահություն հայտնել գլխավոր դատախազին.«Մեր խմբակցությունն ավելի պահանջատիրական կողմից է մոտենում արդարության հաստատմանը, ավելի պահանջատեր է՝ գլխավոր դատախազության նկատմամբ»,- ասաց Կոստանյանը միաժամանակ ընդգծելով, որ դատախազությունում անելիքների խնդիր կա վստահությունը բարձրացնելու նկատմամբ: Իսկ Կենտրոնական ընտրական հանձաժողովի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ էլ Կոստանյանը ի պատասխան ընդդիմադիրների քննադատությունների ելույթ ունեցավ եւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հասցեագրված բոլոր մեղադրանքների առիթով զարմանք հայտնեց, ասելով, որ այդ բոլոր հարցերը պետք էր ուղղել գլխավոր դատախազին: Հետո իրեն բնորոշ ոճով կրկին լղոզեց հարցը, թե աղբանոցից գտած ցուցակի հիման վրա հնարավոր չէ գործ հարուցել: Ինչպես երեւում է՝ Կոստանյանը առիթը բաց չթողեց ՝ բոչկա գլորելու իր հաջորդի ուղղությամբ, եւ դա արեց իրեն բնորոշ վարպետությամբ՝ մեկ նալին, մեկ մեխին խփելով: Անի Սահակյան

դիտվել է 59 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am