Աբսուրդի գագաթնակետ. Խնդրողի և մերժվողի վերջը

Պարզվում է, պաշտոնական Երևանը փորձում է պարզաբանումներ ստանալ, թե սահմանազատման և սահմանագծման հարցով Հայաստանի առաջարկներից հատկապես որն է անընդունելի Բաքվի համար, նախօրերին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ի՞նչ պահով են անընդունելի իրենց համար, հավանաբար նկատի ունեք. մենք հստակեցումները դեռ չունենք, ճշգրտման փուլում են այդ հստակեցումները։ Քննարկում անընդհատ կա, քննարկումը շարունակվում է, և Ձեր հնչեցված հարցում, ըստ էության, պատասխանը կա, հիմա մենք փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե հատկապես որ մասն է անընդունելի, ինչ հիմնավորմամբ, և ըստ այդմ ինչպիսի նոր լուծումներ կարող են լինել», ասել է նա։

Հայկական կողմի առաջարկների մասին հունվարի 14-ին տեղեկացրեց Ռուսաստանի ԱԳ նախարարը։ Սերգեյ Լավրովն ասել էր, որ Հայաստանը նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ձևավորելու հարցով, որը ռուսական կողմի միջոցով փոխանցվել է Բաքվին։ Ավելի ուշ ԱԺ-ում Միրզոյանը հայտարարեց, որ առաջարկները բխում են զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման հայեցակարգից։ Սրան հաջորդեց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, թե Երևանի «նախապայմանները» Բաքվի համար անընդունելի են։ Երևանից արձագանքեցին, թե դրանք նախապայմաններ չեն, Հայաստանը խոսում է պայմանավորվածությունների իրագործման մասին։ Ստեղծված իրավիճակը Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը փակուղային չի համարում, բայցև շատ հարցերի պատասխանել չի կարող։

Ինչ վերաբերում է հետպատերազմական բանակցությունների մյուս օրակարգային հարցին՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, ապա փոխվարչապետերի եռակողմ հանձնաժողովում Հայաստանը ներկայացնող Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ առաջիկա հանդիպման ամսաթվի մասին լրացուցիչ կհայտարարվի և չհամաձայնեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 26-ի Սոչիի հանդիպումից հետո համաձայնության գալ չի հաջողվել։ Հիշեցրեց՝ առնվազն երկաթգծի հարցով կա փոխըմբռնում։ «Ամենաբարձր մակարդակով ես կարծում եմ, որ երկաթգծի հետ կապված կա փոխըմբռնում, և դա հաստատված է հայտարարություններով, և դա, ես կարծում եմ, շատ պոզիտիվ առաջընթաց է։ Այս պահին ավելի շատ իրականացվում է փորձագիտական աշխատանք, փորձագիտական աշխատանքի արդյունքներով հետագա մեր հանդիպումների մասին լրացուցիչ կտեղեկացնեմ։ Երկաթգիծն արդեն իսկ կառուցողական գործ է՝ իմ կարծիքով, որովհետև այս փուլում մեր աշխատանքային խումբն իրականացնում է աշխատանքներ, որոնք շատ կոնկրետ են և շատ կոնկրետ նպատակ են հետապնդում, դա երկաթգծի կառուցումն է այն հատվածների, որոնք ՀՀ-ինն են», - նկատեց նա։

Վերջերս Ադրբեջանի ԱԳ նախար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու համար: Միաժամանակ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ Բայրամովը շեշտել է, որ սահմանազատումը հարաբերությունների կարգավորման կարևոր բաղադրիչ է, և Բաքուն հանդես է գալիս այն անհապաղ և առանց նախապայմանների սկսելու օգտին։ «Ադրբեջանը կարևորում է ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը և կազմակերպության հետ համատեղ իրականացվող նախագծերը, մասնավորապես՝ տրանսպորտային կապերի զարգացման, կանաչ էներգիայի, բնապահպանական հարցերի շուրջ։ Միևնույն ժամանակ, Բայրամովը հայտնել է Ադրբեջանի շահագրգռվածությունը ԵԱՀԿ-ի մասնակցությամբ այն նախագծերում, որոնք վերաբերում են ներկայիս հետպատերազմյան շրջանին, մասնավորապես՝ տարածաշրջանում շինարարության և վերաինտեգրման գործընթացներին», - ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում։

Այսպես, պաշտոնական Երևանը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի կարգավորմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է փոխանցել ռուսական և նրանց միջնորդությամբ՝ նաև ադրբեջանական կողմին։ Այժմ պաշտոնական Երևանը սպասում է արձագանքի։ «Կարող եմ ասել միայն, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից նախապես և մշտապես բարձրաձայնված զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման մեր ընդհանուր, նախապես մշակված հայեցակարգից: Ներկայացված փաթեթում նախատեսված են հանգամանալից կերպով մեխանիզմներ, որոնց գործարկման արդյունքում որևէ գյուղ, ճանապարհ և այլն անպաշտպան չի մնա։ Շատ դետալներ իհարկե չեմ կարող բացահայտել, որովհետև քննարկման փուլում են։ Միայն կարող եմ ասել, որ խոսքը խորհրդային սահմանների մասին է՝ որպես հիմք էդ գործընթացի համար ընդունելու մասին», - ԱԺ-ում ասել էր Միրզոյանը՝ միաժամանակ հավելելով, որ ներկայացված առաջարկների մանրամասները չեմ կարող հրապարակել, և իմաստ էլ չունի:

Իսկ ինչո՞ւ իմաստ չունի ներկայացնել հայկական կողմի առաջարկները: Կարելի է ենթադրել, որ Հայաստանը զորքերի հայելային հետ քաշման մասին է ակնարկում, բայց Ադրբեջանը չի ընդունում սույն առաջարկը:

Ի՞նչ է ստացվում: Անցյալ տարվա մայիսից ադրբեջանական ստորաբաժանումները ներխուժել են ՀՀ տարածք, դրան պաշտոնական Երևանը գնահատական չի տալիս, միջազգային հանրությունից չի պահանջում, որպեսզի համարժեք արձագանքեն ադրբեջանական ներխուժմանը, դրա փոխարեն՝ Երևանը թույլ է տալիս, որ Բաքուն մերժի՝ մեր երկրի տարածքից դուրս գալու պահանջը:

Աբսուրդի գագաթնակետ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3636 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am