Մեզ մոտ մեծահարուստները նման բաներ չեն անում
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստան այցելած զբոսաշրջիկներից մեկն օրերս իր ամենացնցող տպավորությունը պատմեց։ Երևան-Եղեգնաձոր ճանապարհին նա ականատես է եղել հարսանիքի՝ գերթանկարժեք մեքենաների շարասյունն ուղեկցել են մոտոներ, օրիգինալ մեքենաներ։ Իրենց ավտոբուսն անցել է շարասյան կողքով այն պահին, երբ մեքենաներից մեկի պատուհանն իջեցրել են և 100 դոլարանոցների մի տրցակ նետել ճամփեզրին կանգնած մարդկանց։ «Շատ եմ ճամփորդել, նման բան ոչ մի երկրում չեմ տեսել, մինչև այստեղ գալս լսել էի աղքատ Հայաստանի մասին, հիմա լրիվ պատկերացումներս փոխվեցին։ Մեզ մոտ մեծահարուստները նման բաներ չեն անում»։ Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
