Ձգտում են դեպի Եվրոպա
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է բելառուսցիների համար եվրոպական շուկայի բաց հնարավորությունների մասին, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։ «Եվրամիության հետ համագործակցության նոր հնարավորություններ է ընձեռում։ Պետք է ներխուժել եվրոպական շուկա, որն ավելի վճարունակ է։ Եվ այդ հանձնարարությունը բոլորի համար է»,- ասել է Լուկաշենկոն։ Ինչպես նաև՝ պետք է շարունակել Միացյալ Նահանգների հետ տնտեսական փոխգործակցության ընդլայնումը։
