Իշխանությունը Երեւանի քաղաքապետի պաշտոնը կդարձնի՞ նշանակովի

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական եւ մերձիշխանական շրջանակներում վտանգավոր իդեաներ են քննարկվում՝ կապված սահմանադրական առաջիկա գործընթացների հետ։ Եթե դրանք իրականություն դառնան, Հայաստանը վերջնականապես կբռնի բռնապետության ուղին: Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանն արտախորհրդարանական ուժերի հետ ավանդական հանդիպումների ժամանակ վերջին շրջանում հաճախ է քննարկում սահմանադրական փոփոխությունների թեման, առաջարկում է տեսակետներ հնչեցնել, որոնք կդարձնեն քննարկման թեմա:

Նրա «հաճախորդներից» մեկը, ոչ ավել-ոչ պակաս, առաջարկել է ՏԻՄ մարմինները, նախեւառաջ Երեւանի քաղաքապետի պաշտոնը, ընտրովիից դարձնել նշանակովի: Նա իր առաջարկը հիմնավորել է այսպես, թե՝ ընտրությունները Հայաստանում պառակտում են ժողովրդին:

Հիշեցնենք, որ ՏԻՄ մարմինների կարգավորումները Սահմանադրությամբ են տրվում: Իշխանական թիմում բավականին լուրջ են ընդունել այս իդեան, հատկապես, որ դրանով կլուծվի Երեւան քաղաքի հարցը։ Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դիրքերը թույլ են հատկապես քաղաքամայր Երեւանում, սրանով է նաեւ պայմանավորված, որ Երեւանում չգնացին արտահերթ ընտրությունների, այլ իր կուսակցությունից ճամբարափոխ մեկին կարգեցին քաղաքապետ:

Իսկ մարզերում ՔՊ-ի վիճակն ավելի բարվոք է, թեեեւ ՏԻՄ ընտրություններում ոչ բոլոր տեղերում կարողացան հաղթել: Եթե կյանքի կոչվի այս իշխանամերձ «հաճախորդի» առաջարկած սցենարը, ապա մինչեւ 2026 թվականը Հայաստանում ընտրություններ չեն լինի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին Սա Արցախն է, հայրենիք, որը մեկ գիշերվա մեջ անհետացավ․ կորեացի ճանապարհորդի անդրադարձը Բախվել են «Լադա»-ն, «ՎԱԶ 2107»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ կան վիրավորներ Հանրային տիրույթում երկու նպատակ կարող է երկրում ապահովել ամենալայն համախմբումը՝ «երաշխավորված խաղաղությունը» և հասարակության «ներքին համերաշխությունը» Երևանի Շիրակի փողոցում բախվել են «Mitsubishi»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Չփորձվե՛ք էդ սուտը տարածել․ Արշակ Զաքարյան (video) Մեկ տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ Նոր փոխանցումներ են կատարվելու Ադրբեջանի տարածքով Հայաստան Պարտվող ուժը չի կարող բանակցել արժանապատիվ կերպով․ Գոհար Ղումաշյան Փաշինյանի ներողությունից իրավիճակը չի շտկվել․․․ Իվետա Տոնոյան (video) Բաքուն բացատրություն է պահանջում Մարիա Զախարովայից «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր Բան չմնաց, տառականները չեն կարող հաղթել․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) Փաշինյանը ժողովրդի վրա թքած ունի․ Արծվաբերդցի (video) Ընդդիմությունը սպասում է կարևոր թղթի (video) Փաշինյանին հենց հանդիպեմ, կասեմ փասափուսեդ հավաքի ու․․․․ Քաղաքացի (video) Ո՞վ է Գագիկ Ծառուկյանի վարչապետի թեկնածուն (video) Նիկոլը, եթե չընտրվի, անպայման գնալու է սադրանքների․ իմացե՛ք․ Հայկ Նահապետյան (video) ՇՏԱՊ․ Արարատ Միրզոյանը խոստովանեց՝ համագործակցել է ԱԱԾ-ի հետ (video) Ադրբեջանցին ասում է Սեւանը մերն է, 300 հազար պիտի գան, սա՞ է խաղաղությունը․ Գագիկ Ծառուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am