Մահացած երեխայի լուսանկարը տարածելու համար Facebook-ն արգելափակել է Haqqin.az-ի խմբագրի օգտահաշիվը
Ադրբեջանի իշխանությունների և նախագահ Իլհամ Ալիևի շահերը սպասարկող Haqqin.az լրատվական գործակալության ղեկավար Էյնուլլա Ֆաթուլաևի ֆեյսբուքյան էջը Facebook-ն արգելափակել է, քանի որ նա հուլիսի 4-ին ԼՂ շփման գծում ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետևանքով մահացած երկու ամյա երեխայի նկարներն իր էջում էր տեղադրել: Այն գնահատվել է որպես օգտատիրոջ կողմից «հասարակական նորմի խախտում»: Արդյունքում Ֆաթուլլաևի ֆեսյբուքյան հաշիվն արգելափակվել է:
