Չինաստանում շենքն ընկել է գետը. տեսանյութ
Չինաստանում հորդառատ անձրևաջրերի հոսքը քանդել է հինգ հարկանի շենքի հիմքը, ինչից հետո շինությունը հայտնվել է գետում:
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը՝ բացի բնակելի շենքից գետում է հայտնվել նաև բեռնատար, տուժել գյուղական ճանապարհներ: Ոչ ոք աղետից չի տուժել, քանի որ նախապես տարհանվել էին:
