Ծիծակների իշխանության ջունգլիական օրենքները

Իշխող թիմը անհայրենիք, ագրեսիվ ցեղախումբ է հիշեցնում, ոչ քաղաքական-քաղաքակրթական կանոնների է ենթարկվում, ոչ օրենքի ու Սահմանադրության, եւ ոչ մարդկային տարրական հաղորդակցելու ունակություններ ունի: Այստեղ առաջնորդվում են սեփական՝ ագրեսիվ, հակամարդկային, ջունգլիական օրենքներով: Ռուբիկ Հակոբյանի հետ կապված վերջին օրերի միջադեպը ասվածի լավագույն հաստատումն է: Այն, ինչ կատարվեց օրենսդիր մարմնի կրթության, գիտության մշտական հանձնաժողովում, մեղմ ասած՝ խայտառակություն էր: Իշխող խունտան՝ նախկինում լրագրողի անվան տակ հանդես եկող, այսօր իշխող խմբակցության ջարդարար խմբի շարքերը համալրած Սիսակ Գաբրիելյանի առաջնորդությամբ կեղտոտ, հակահիգենիկ արշավ իրականացրեց ՀՌՀ պաշտոնում Հայաստան դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Ռուբիկ Հակոբյանի դեմ: Փողոցային տղաներն ու աղջիկները, որոնք բախտի բերմամբ, թե պատահմամբ դարձել են օրենսդիր մարմնի անդամները, մի ամբողջ ժողովրդի ճակատագիր են տնօրինում ու դարձել են պետության կործանիչներ, իրենց իրավունք պահեցին ամենավերջին վիրավորանքները հասցնել Ռուբիկ Հակոբյանին:
Օրինակ Լենա Նազարյանի ամուսինը, որը հենց այդ արժանիքի համար էլ հայտնվել է խորհրդարանում, Հակոբյանին ամոթանք էր տալիս, ասում, որ նրա տեսակը ամոթ է քաղաքականությա մեջ: Մեկ այլ տխրահռչակ, երբեմնի կապտամազ Թագուհի Ղազարյանն էլ Հակոբյանին համեմատում էր գնդակի հետ, որը ձեռքից ձեռք է անցել քաղաքական դաշտում՝ նախ ՀՅԴ-ին էր անդամակցում, ապա Ժառանգությանը, հիմա էլ Հայաստան դաշինքի կողմից է առաջադրվել: Մեկ ուրիշն էլ, որը օգնականից պատգամավոր է դարձել, Հակոբյանին հեգնում էր, թե լրագրող ծեծողը չի կարող ՀՌՀ անդամ դառնալ, կարծես Հակոբ Արշակյանը լրագրողին ոչ թե ծեծել, այլ բռունցքներով սիրել էր:
Այս համատարած ցինիկ մթնոլորտում, երբ Հակոբյանը որոշեց մի կողմ դնել անպատեհ կառուցողականությունը եւ իրերը կոչել իրենց անուններով, ոչ թե Հայաստան դաշինքի պես ընկրկել ու փորձել լեզու գտնել, լռությամբ փորձել կոմպրոմիսի գնա, հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը փողոցային խուլիգանի վարք դրսեւորեց:

Երբ Ռուբիկ Հակոբյանը իրեն ուղղված մեղադրանքներին ի պատասխան ասաց, որ իշխանության թեկնածու Հակոբ Մովսեսն առավել հակաընդդիմադիր է, քան ինքը՝ հակաիշխանական եւ իրեն առնվազն չի կարելի մեղադրել անաչառության համար, ապա ի պատասխան նկատեց, որ Լենա Նազարյանի ամուսինը որպես տիկնոջ օժիտ է խորհրդարանում հայտնվել, Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հռչակած իշխանության ներկայացուցիչ Սիսակ Գաբրիելյանը ցուցադրաբար եւ ինքնավստահ անջատեց Հակոբյանի խոսափողը ՝ որոշելով, որ Հակոբյանն իրավունք չունի ելույթն ավարտել …
Սկսվեց լեզվակռիվ, փոխադարձ վիրավորանքներ, շահարկման թեմա են դարձրել Հակոբյանի այն արտահայտությունը, <<թե մատդ կկոխեմ…>>, սակայն այդ արտահայտության հեղինակային իրավունքը պատկանում է հենց Սիսակ Գաբրիելյանին, որը անցած տարի օգոստոսին ԱԺ-ում ռազբորկաների ժամանակ ընդդիմադիրներին այդ հայհոյանքով էր սպառնում:
Ստացվում է՝ իշխանական խունտային կարելի՞ է ամեն ինչ, բայց երբ նրանց հետ իրենց արժանի լեզվով ես խոսում, անընդունելի՞ է:
Եթե կուզեք հենց այսպես է պետք հայրենակործան իշխանությունների դեմ պայքարել, իրենց հետ իրենց լեզվով, ու ամենեւին էլ տեղին չէին Հայաստան խմբակցության որոշ պատգամավորների պահվածքը, որոնք փորձում էին իբր իրավիճակը հարթել, հետ պահել Հակոբյանին:Սրան են արժանի ծիծակ կոչվող սիսակներն ու մնացած ազգակործանները:

Անի Սահակյան

դիտվել է 3520 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am