Միակ թեման...ինչից պետք է խոսեն Հայաստանն ու Ադրբեջանը
«Կտրուկ փոփոխություններ պետք չէ սպասել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո: Ես չգիտեմ՝ ինչի մասին պետք է խոսեն, բայց ինձ թվում է՝ այս իրավիճակում միակ թեման, որ պետք է խոսեն Հայաստանն ու Ադրբեջանը, դա Ադրբեջանի կողմից այս ռազմական ագրեսիայի դադարեցումն է, այս լարված իրավիճակում ընդհանրապես բանակցություններ հնարավոր չեն»,- Հայելի ակումբում լրագրողներին ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով այսօր կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը: «Դժվար է ասել , թե ինչ արդյունք կարող է տալ այս հանդիպումը: Բայց եթե Է. Նալբանդյանը փորձի նաև օգտագործել այնտեղ ԵԱՀԿ-ի այլ երկրների արտգործնախարարների առկայությունը և բարձրացնի այլ հարցեր, օրինակ, ԵԱՀԿ-ի գրասենյակի փակման հարցը թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում, ինձ թվում է՝ դա այլ ֆոն կստեղծի»,-ասաց նա:
