Ինչու է Նիկոլն ընտրել թուրքական վեկտորը

Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները ճիշտ գնահատելու համար պետք է այն դիտարկել իշխանական աթոռի պահպանման տեսանկյունից։

Նրա համար կա մեկ խնդիր՝ աթոռի պաշտպանություն։ Իշխանությունը Նիկոլի համար սեփական կաշին փրկելու և հարստանալու միջոց է։ Իր համար իշխանությունը կենաց մահու հարց է, քանզի շատ լավ գիտի, թե ինչեր է արել ու շատ լավ հասկանում է, որ այդ ամենն ունենալու է իրավաքաղաքական հետևանք։ Դա է պատճառը, որ կառչած է աթոռից։

Նիկոլի կարգախոսը․ «Հայաստանը Թուրքիա է, և վե՛րջ»

Նիկոլ Փաշինյանն այնպիսի ջանասիրությամբ է պաշտպանում թուրք–ադրբեջանական շահերը, որ կասկածի տեղիք չի թողնում՝ ինքն ընտրել է թուրքական վեկտորը։ Ընտրել է, քանզի այդ գծի մեջ է տեսնում իր աթոռի պաշտպանության հնարավարությունն ու կաշին փրկելու շանսը։

Ներքին լսարանում Նիկոլի հենարանը գնալով պակասում է։ «Հպարտ» քաղաքացիներն այլևս նախկին կուռքին չեն պաշտում, քանզի ստամոքսը հակառակն է ստիպում անել։ Մնում է դուրսը։

Թեև Կրեմլի հետ թվացյալ նորմալ հարաբերություններին, միևնույն է կա փոխադարձ անվստահություն։ Պուտինյան Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով ու չի ուզում լարվածություն իր հարավային սահմանների վրա։

Նիկոլի վարած քաղաքականության ու մեր պարտության արդյունքում ՌԴ–ն թուլացել է Հարավային Կովկասում։ Թուրքիան հնարավորություն է ստացել մտնել մեր տարածաշրջան։ ՌԴ–ն փորձում է մաքսիմալ զսպել Թուրքիային՝ կիրառելով տարբեր գործիքներ։ ՌԴ–ն ժամանակ է ձգում հարավում՝ մինչև իր արևմտյան ուղղությամբ խնդիրների լուծումը։ Դա է պատճառը, որ ՌԴ–ն ողջունում է հայ–թուրքական շփումը՝ շատ լավ հասկանալով, որ այն իր բնույթով ոչ միայն հակահայկական, այլ նաև հակառուսական է։

ՌԴ–ին այս պահին պետք է որ մեզ մոտ պատերազմ չլինի։ Ու եթե դրան այս պահին նպաստում է հայ–թուրքական գործընթացը, ապա ինքը դեմ չէ։

Լրիվ այլ խնդիր է լուծում Թուրքիան։ Հայ–թուրքական ներկա գործընթացն ամբողջությամբ ՀՀ–ն կլանելու և ՌԴ–ին այս տարածաշրջանից հեռացնելու միտում ունի։ Նիկոլը կողմ է դրան, եթե ինքն անվտանգության երաշխիքներ ստանա։ Դատելով ամենից՝ ստացել է։ Ստացել է ու անցել գործի։

Էրդողանի համար Նիկոլը գտածո է։ Վերջինս բավարարում է թուրք–ադրբեջանական բոլոր նախապայմանները՝ փոխարենն ակնկալելով աթոռ։ Թուրքիան բնականաբար երկու ձեռքով կողմ է Նիկոլի «Աթոռ՝ Հայաստանի ու Արցախի շահերի հանձնման դիմաց» բանաձևին։ Դրա համար են թուրքերը, իբր, բարիացել ու բանակցում, իբր, առանց նախապայմանների։

Նիկոլը Թուրքիային ասում է՝ մի քիչ շարժ արեք, որ ներսի հարիֆերի վրա ծախելու բան ունենամ ու աթոռս պահեմ։ Թուրքիան վերցրել է Նիկոլի «պասն» ու հետևողականորեն առաջ է տանում թուրքական գիծը։

Նիկոլն այնքան է մտել թուրքական գծի մեջ, որ դարձել է մեր թշնամիների փաստաբանը։ Նա անգամ փոքրիկ հարցերում է փաստաբանություն անում Էրդողանի ու Ալիևի համար՝ հիմնավորելով, թե ինչու է «բարիացել» Թուրքիան։

Հարց է առաջանում, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ 44–օրյա պատերազմում մեր դեմ դուրս եկած Թուրքիան դարձել է բարի ու խաղաղասեր։ Նիկոլն ասում է 2008–2010–ին Էրդողանը խանգարում էր հայ–թուրքական «Ֆուտբոլային» դիվանագիտությանը, քանզի ինքը չէր Թուրքիայի ամբողջական ու միանձնյա ղեկավարը։ Հիմա ինքն է ու դրա համար էլ բարիացել է։ Նիկոլն, ըստ այդմ, իրեն հավատացող «չորքոտանիներին» փորձում է հանգստացնել ու կասկածներից հանել։ Նիկոլը քոքված «քցողի» պես է իրեն պահում․ փափուկ բարձ է դնում «քցվողի» գլխի տակ։

Եվ այսպես, Նիկոլի ներկա կարգախոսն է՝ «Հայաստանը Թուրքիա է, և վե՛րջ»։ Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացիների կարգախոսն ի հակառակ սրա պետք է լինի՝ «Նիկոլին պետք է հեռացնել, և վե՛րջ»։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 1258 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am