Պայթյունավտանգ պահ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո. Խոսվում է անձամբ Պուտինի դեմ պատժամիջոցի մասին

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն երեկ մերժեցին Ռուսաստանի պահանջը, բայցև պատրաստ են շարունակել երկխոսությունը...

Երեկ ողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների վերաբերյալ հայտարարություններին:

Վաշինգտոնը մերժեց Ռուսաստանի պահանջը դեպի Արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը կանխելու և Դաշինքին Կիևի անդամակցությունը բացառելու վերաբերյալ։ Իր գրավոր պատասխանը, որի բովանդակությունը Միացյալ Նահանգները նախընտրել է չհրապարակել, ամերիկյան կառավարությունը փոխանցել է ռուսական կողմին։ «Գնդակն այժմ նրանց դաշտում է», - երեկ ուշ երեկոյան լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ընդգծելով, որ Նահանգները շարունակում է պնդել և պաշտպանել ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության սկզբունքը։

Բլինքենի խոսքով՝ Միացյալ Նահանգները իր գրավոր պատասխանում Մոսկվային հասկացրել է, որ «խոսքը հիմնարար սկզբունքների մասին է, որոնք պարտավորվել են պաշտպանել»։ Այդ սկզբունքներից մեկն էլ, ըստ ամերիկացի պաշտոնյայի, Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն է և պետության իրավունքը՝ ինքնուրույն ընտրելու դաշինքը, որին ցանկանում է անդամակցել։ «ՆԱՏՕ-ի դռները բաց են և կշարունակեն բաց մնալ», - ասել է պետքարտուղարը։

Էնթոնի Բլինքենը տեղեկացրել է, որ Մոսկվային ուղարկված նամակում, որն, ըստ պետքարտուղարի, համաձայնեցվել է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ եվրոպացի դաշնակիցների հետ, Վաշինգտոնը որոշ առաջարկներ է ներառել՝ միջուկային զենքի կարգավորման, զորավարժությունների և հարձակողական սպառազինության տեղակայումների թափանցիկության վերաբերյալ։ Դրանք ռուսական կողմին քաջ հայտնի են, այդ մասին ամերիկացի դիվանագետները ռուսաստանցիների պաշտոնյաների հետ խոսել են վերջին շաբաթների քննարկումներում։

Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, թե Ուկրաինայի սահմաններին տասնյակ հազարավոր զինվորականներ և ծանր զինտեխնիկա կուտակած Ռուսաստանին ԱՄՆ պետքարտուղարը կրկին կոչ է արել ձեռնպահ մնալ Կիևի դեմ ռազմական ագրեսիայից՝ հայտարարելով, որ իրադարձությունների նման զարգացման հավանականությունը շարունակում է բարձր մնալ։ Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարը կրկնել է՝ ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի դեմ կոշտ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում։ «Մենք պատրաստ ենք իրավիճակի ցանկացած զարգացման», -ասել է Բլինքենը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Նահանգները նախընտրում է դիվանագիտությունը։

Մոսկվա է հասել նաև Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի առանձին պատասխանը։ Իր հերթին կրկնելով, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե որ դաշինքին անդամակցի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ, այդուհանդերձ, պատրաստ են լսել ռուսական կողմի բոլոր մտահոգությունները։ Ստոլտենբերգը համոզմունք է հայտնել, որ բոլոր տարաձայնությունները կարելի է լուծել երկխոսության և դիվանագիտական ճանապարհով։ «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է», - հիշեցրել է Ստոլտենբերգը՝ հավաստիացնելով, որ կազմակերպությունն առճակատում չի փնտրում, բայց «կկիրառի ցանկացած միջոց դաշնակիցներին պաշտպանելու համար և մտադիր է իր գործողությունները համակարգել Ուկրաինայի ղեկավարության հետ»։ «Մենք իրավիճակից դրական ելքի հույս ունենք, սակայն պատրաստ ենք նաև վատթարագույն սցենարին և արդեն բարձրացրել ենք մեր ուժերի պատրաստությունը», ասել է Ստոլտենբերգը։

Այսպիսով, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պատասխանեցին Ռուսաստանի առաջարկներին: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով Պետդումայի լիագումար նիստի ժամանակ, ասել է, որ Ռուսաստանը չի հրապարակի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ պատասխանը, սակայն Վաշինգտոնի արձագանքի էությունն ու բովանդակությունը կփոխանցվի հանրությանը։ Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացմանը, արձանագրել է Լավրովը:
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներին ասել է, որ ՆԱՏՕ-ն չի կատարել խոստումները՝ առաջ չշարժվելու դեպի արևելք, և այժմ մոտեցել է անմիջապես Ռուսաստանի սահմաններին։ Մեդվեդևի խոսքով՝ խոստացել են, բայց խոստումը չեն կատարել։ «Ասում են՝ ոչ մի բան չենք ստորագրել։ Բայց այդպիսի խոստումներ, նման հավաստիացումներ են տրվել, հայտնի է՝ երբ և ում», - նշել է ՌԴ նախկին նախագահը և նախկին վարչապետը՝ շարունակելով․ - «Ցավոք սրտի, մենք գործնականում սպառել ենք նահանջի սահմանները։ Գիտե՞ք, ինչպես ասում են՝ հետևում Մոսկվան է, նահանջելու տեղ չկա»։

Ռուսաստանի անվտանգության ապահովման փաստաթղթերը, որոնք հանձնվել են ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, կոշտ չեն, այլ՝ շատ կոնկրետ, նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։ «Այս կարմիր գծերը, որոնց մասին խոսել է երկրի նախագահը, արդեն շատ, շատ մոտ են, սրա հետ են կապված այն փաստաթղթերը, որոնք փոխանցվել են անվտանգության երաշխիքների հետ կապված, դրանք կոշտ չեն, ուղղակի շատ կոնկրետ են, շատ հստակ, դրանք ամրագրում են մեր մտահոգությունները», - ասել է Դմիտրի Մեդվեդևը։

Ուկրաինայի հարցով՝ Ռուսաստան-Արևմուտք լարվածությունը գագաթնակետին է: Աշխարհը, կարծես երրորդ համաշխարհայինից 5 րոպե պակաս ռեժիմում լինի: Տպավորություն է, որ Արևմուտքը դրդում է Ռուսաստանին, որ հարձակումը լինի հենց ռուսական կողմից:

Իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին հայտարարեց, թե պատրաստ է քննարկել Ռուսաստանի առաջնորդի` Վլադիմիր Պուտինի դեմ անձնապես պատժամիջոցներ սահմանելու հարցը, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինայի տարածք: Լրագրողի հարցին՝ «դուք ինքներդ երբևէ պատժամիջոցներ կսահմանե՞ք նրա նկատմամբ», Բայդենը դրական պատասխան է տվել։ Ավելին՝ Սպիտակ տան ղեկավարը չի բացառել, որ կարող է արագացնել 8,5 հազար ամերիկացի զինվորների գործուղումը Եվրոպայի արևելյան երկրներ, միաժամանակ կրկին ընդգծել, որ այդ ուժերը տեղակայվելու են ՆԱՏՕ-ի անդամ երկրներում և Ուկրաինայի նկատմամբ հնարավոր ագրեսիային չեն մասնակցելու: «Այդ ուժերը մարտական բարձր պատրաստվածության են բերվել, և ես հստակ փոխանցեցի նախագահ Պուտինին, որ մենք սուրբ պարտականություն ունենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների առջև: ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր չպետք է կասկածի, որ մենք` դաշինքով պատրաստ ենք ցանկացած անդամի պաշտպանության», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Դե իսկ Մոսկվայում կոշտ են արձագանքում Պուտինի դեմ հնարավոր պատժամիջոցներին: Թեև Ռուսաստանի իշխանություններն ու նրանց մերձավոր գործարարները պարբերաբար հայտնվել են արևմտյան երկրների սև ցուցակներում, սակայն անձամբ նախագահը ցանկում չի եղել: Մինչ օրս Վաշինգտոնը նման քայլի է դիմել բռնապետական կոշտ կառավարմամբ հայտնի առաջնորդների` Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի, սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և լիբիայի նախկին նախագահ՝ Մուամար Քադաֆիի դեպքում: Արձագանքելով այս շարքում նաև Վլադիմիր Պուտինին դասելու հնարավորությանը` նրա խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է` դա կլինի քաղաքականապես ապակառուցողական քայլ, բայց` ոչ ցավոտ:

«Ամերիկացի գործիչները, որոնք խոսում են Պուտինի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին բավարար փորձագիտական գիտելիքներ չունեն այս հարցի վերաբերյալ», - ասել է Պեսկովը: Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, թե մինչև այս շաբաթվա վերջ Վաշինգտոնից գրավոր պատասխան է սպասում անվտանգության երաշխիքների շուրջ` իր առաջ քաշած պահանջներին: Դրանց թվում Մոսկվան պահանջում է Նահանգներից երաշխավորել, որ Ուկրաինան և Վրաստանը երբեք չեն դառնա ՆԱՏՕ-ի անդամ։

Օրերս Պետդումայում ունեցած իր ելույթում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոր նախազգուշացում է տվել Վաշինգտոնին. «Եթե կառուցողական պատասխան չլինի և Արևմուտքը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը, Մոսկվան, ինչպես ասել է նախագահ Պուտինը, կդիմի պատասխան քայլերի»: Թե հատկապես ինչ պատասխանի մասին է խոսքը Լավրովը չի հստակեցրել:

Արևմտյան վերլուծաբանների կարծիքով՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր Ուկրաինայի շուրջ, ամենալուրջ ճգնաժամն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3187 անգամ
Լրահոս
Թուրքիան «F-16» կործանիչներ է տեղեկայել Սոմալիում. Middle East Eye Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Շիրակում Նիկոլ Փաշինյանի կառավարման միակ ու աննախադեպ մեծ հետքը մեծացած զինվորական գերեզմանատունն է ԱՄՆ-ն հրաժարվում է իր նախկին դերից եվրոպական թատերաբեմում․․․ 2008-ի ճգնաժամը կանխատեսած տնտեսագետ Շիֆի կարծիքով՝ 2026-ին կարձանագրվի դոլարի քայքայումն ու ԱՄՆ-ի նոր տնտեսական ճգնաժամը Ռուսները դադարեցրել են գերիների փոխանակումը. Զելենսկի Մարիամ Փաշինյանը բիզնես է սկսել. Factor.am Իշխանությունը ճանապարհ կբացի կարգալույծների համար՝ բանակում հակաեկեղեցական ենթամշակույթով․ Անանյան Զախարովան՝ Փաշինյանի հայտարարության մասին Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի բան չկա․ Գեղամ Մանուկյան ՌԴ-ն հաստատում է իր պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու «Թրամփի ուղու» հնարավոր միացման տարբերակը Եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը եկեղեցական իրավունքի տեսանկյունից արտառոց երևույթ չէ․ Տեր Արարատ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ մենք այլևս ազատված ենք մեր պարտականություններից․ Տեր Պսակ Վեհափառի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց Հայտարարելով, թե ցանկանում եք ուղղել Եկեղեցին՝ Դուք գործում եք բռնապետական կերպով․ նախկին քահանա Ուզում են գյուղերը վերացնեն․ 65 տնից մնացել է 20 տուն․ Ձորաշենի բնակիչ (video) Սրտիկը ինձ կտաքացնի՞, կկշտացնի՞․ ինքը որ ամաչի սրտիկ կանի՞․ թոշակառու (video) Ես 63 տարեկան եմ, 63 տարում իմ տեսած առաջին խեղկատակն է, ոչ թե ղեկավար՝ տղամարդ էլ չի․ Հարցում (video) Մոսկվան Թրամփի TRIPP-ի հետ կապված քայլեր է ձեռնարկում․ Մարիա Զախարովա (video) «Ալե՛ն Սիմոնյան, Ռոբերտ Քոչարյանն ու մյուսները զրոյից բանակ են ստեղծել. ուշադիր լսի՛ր». Դանիելյան (video) «Լոճվե՛լ եք, ու․․»․ նախարարը ստանում է 1 թոշակառուի ամբողջ կյանքի թոշակի պարգևավճար․ Նարեկ Մանթաշյան (video) «Նիկո՛լ, ամեն տարի մեկ միլիարդ ես վերցնում,որ թմբուկ խփե՞ս». Գառնիկ Դանիելյան (video) Զախարովան ապշել է Փաշինյանի գրառումից․ պատասխանը չուշացավ (video) «Ալե՛ն,այ սոված,դե լսիր,էդ բարդակ բանակից Ալիևը դողում էր, խնդրում,որ կանգնեն». Վոլոդյա Հովհաննիսյան (video) Պետությունը անտեսում է Եկեղեցու օրենսդրորեն ամրագրված ինքնակառավարման իրավունքը. քահանա Սարդարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am