Էլմար Մամեդյարովի հետ առաջիկա հանդիպման փաստը դրական է.Նալբանդյան
«Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ առաջիկա հանդիպման փաստը դրական է: Դրա մասին ճիշտ կլինի խոսել արդեն հանդիպումից հետո», - ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «РИА Новости»-ի հարցին հանդիպումից ակնկալիքների մասին:
«Բայց այն, որ հանդիպում կկայանա, լավ է: Պետք է մտածենք հետագա անելիքների մասին», - նշել է ՀՀ արտգործնախարարը:
