ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան
Интерфакс-Азербайджан-ը փոխանցում է հայտնում է,որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը սեպտեմբերին կայցելի տարածաշրջան, այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բախար Մուրադովան: «ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը սեպտեմբերին կայցելի Ադրբեջան, Հայաստան, Վրաստան», - ասել է Բ. Մուրադովան:
