«ՎիվաՍել»-ն արդարանում է
Ի պատասխան բազմաթիվ հարցումների և հրապարակումների՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը տեղեկացնում է, որ կարճ (SMS) հաղորդագրության միջոցով՝ ավտոկայանատեղի համար վճարման ձևերի և գանձվող գումարի դրույքաչափերի սահմանումն ու դրանց փոփոխումն ընկերության իրավասության շրջանակներից դուրս են: Ըստ այդմ՝ վերը նշվածի առնչությամբ ընկերությունը որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել: Համապատասխան պայմանագրի հիման վրա «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին վճարվող միջնորդավճարի տոկոսադրույքը մնացել է անփոփոխ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը որպես հեռահաղորդակցության ծառայություններ մատոցող ընկերություն, ի թիվս այլ ընկերությունների, իրականացնում է անկանխիկ եղանակով ավտոկայանատեղի համար վճարներ փոխանցելու՝ բացառապես տեխնիկական աջակցության գործառույթ:
