Ով է Նիկոլի սրտի թեկնածուն

Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց ՀՀ նախագահի պաշտոնից։ Ավելի ճիշտ՝ թռավ Հայաստանից։ Իր ոճին հավատարիմ։

Արմենի թռնելու տեքստից տպավորությունն այնպիսին էր, որ նա երեկ չէ առաջին օրն էր կարդացել Սահմանադրությունը և հայտնաբերել, որ ինքը, տեքստի համաձայն, պետության գլուխ է, բայց իրականում՝ մեխի գլուխ։ Հայտնաբերել էր ու նյարդայնացել։ Նյարդայնացել էր ու հրաժարական տվել՝ թռնելով։

Մի խոսքով, Սարգսյան Արմենը 4 տարի իրեն «շլանգի» տեղ դրեց, ՀՀ բյուջեն ահագին մսխեց ու ծլկեց։

Հիմա եկել է Նիկոլ Փաշինյանի սրտի նախագահի թեկնածուին գտնելու փուլը։

Նա կորոնավիրուսակիր ինքնաասուլիսի ժամանակ ներկայացրեց ապագա նախագահի մասին իր պատկերացումները, թե բա նա պետք է կառավարության ու ԱԺ ՔՊ–ական թևի հետ ներդաշնակ լինի։ Ավելի պարզ ասած՝ ուսապարկ։ Քանզի միայն ուսապարկային սկզբունքով է Նիկոլը պաշտոնների նշանակում։

Շրջանառվում են որոշ թեկնածուների անուններ՝ մասնագիտությամբ Կարեն Դեմիրճյանի որդի աշխատող Ստեփան Դեմիրճյան, մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ Սարգսյան, ազատ մասնագիտության տեր Էդմոն Մարուքյան և նմանատիպ այլ կարկառուն դեմքեր։

Դեմիրճյանի անունն, իհարկե, արհեստականորեն է դրվել շրջանառության մեջ, քանզի նա թեմայի մեջ չկա։

Արամն ու Էդմոնը յալվար են, կուզենան նախագահ աշխատել Նիկոլի մոտ, բայց վերջինս նրանց դիշովկի կարգավիճակում է պահում ու հազիվ թե նախագահի պաշտոն տա, որքան էլ որ նրանք փորձեն լիզել Նիկոլի կոշիկները։

Նիկոլն, ամենայն հավանականությամբ, իր ուսապարկային բազայից կընտրի մեկին։ Դա կլինի դդում հիշեցնող գլխի կառուցվածք ունեցող «արվաևամոլ» Արայիկ Հարությունյանը, թե՞ մեկ ուրիշը, արդեն էական չէ։ Ում էլ նշանակի Նիկոլը, ԱԺ ՔՊ–ական մեծամասնությունը դակելու է։ Ստանալու ենք հերթական գրպանային անիմաստ պաշտոնյային, որը թանկ է նստելու հարկատուներիս վրա։

Եթե կոնկրետ Արայիկի վրա կանգնի Նիկոլի սիրտը, ապա կունենանք հերթական պաշտոնյան, ով երկար տարիներ աչքի է ընկել հակառուսական քարոզչությամբ։

Կրկեսի վերածված քաղաքական դաշտում ում էլ նախագահի աթոռին նստեցնեն, միևնույն է Նիկոլի համար ծաղրածուի դեր է կատարելու։ Այնպես որ, քաղաքական զարգացումներն այլ հարթության մեջ պետք է փնտրել։

Հայկ Ուսունց

Հ․Գ․ Նիկոլը կարող է նախագահի թեկնածու առաջարկել «Չալոյին»։ Հա՛մ շատ խորհրդանշական կլինի, հա՛մ ամենաարժանավորն է՝ անշահախնդիր քայլել է հեղափոխական խմբակի հետ ու մինչև հիմա ասֆալտի ոչ մի տենդեր չի շահել, ոչ մի պարգևավճար չի ստացել, ոչ մի հեղափոխական կատու չի գզել․․․

Հ․Գ․–2 Լուր տարածվեց, որ Նիկոլը կորոնա է «բռնել»։ Համացանցում ոմանց մոտ հույս արթանացավ, որ գոնե այդ ճանապարհով նա կհեռանա․․․

Ժողովո՛ւրդ ջան, հույսը կորոնավարակի վրա պետք չի դնել։ Նիկոլի հեռացումը քաղաքական, այլ ոչ թե օդակաթիլային ճանապարհով պետք է լինի։

7or.am

դիտվել է 1364 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am