Հանդիպումից սահմանային լարում է սպասում…Լարիսա Ալավերդյան
«Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից սահմանային լարում կլինի:Ամեն անգամ նման հանդիպումներից առաջ, ընթացքում, կամ հետո դիպուկահարները ավելի հաջողակ են լինում և մենք ունենում ենք կամ ծանր վիրավորում ստացած զինվոր, կամ ավելի վատ իրավիճակ: Երբ այդ հանդիպումները համարվում են բանակցություններ, ապա այստեղ ես փակուղի եմ տեսնում»,-Հայելի ակումբում լրագրողներին ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը :
