Լավրովն ու Նալբանդյանը հանդիպել են. օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ,Ավստրիական Մաուէրբախ քաղաքում տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ու Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը: Նախարարները ջերմորեն ողջունել են միմյանց, իսկ հետագա քննարկումն անց է կացվել փակ դռների հետևում։ Նախարարներն անդրադարձել են երկկողմ դաշնակցային փոխգործակցության մի շարք հարցերի` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականցմանը։ Զրուցակիցները խոսել են միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների մասին,սակայն օրակարգի կարևոր հարցերից էր ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում երկուստեք շեշտվել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։ Մաուէրբախում երեքշաբթի տեղի է ունենալու ԵԱՀԿ համանախագահների՝ ԱԳՆ մակարդկաով ոչ պաշտոնական հանդիպումը։
