Կներդրվի մատչելի իրավաբանական օգնության համակարգ. Սուրեն Քրմոյան
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ պետության պարտականությունն է երաշխավորել անվճար իրավաբանական օգնության տրամադրումը անապահով և հատուկ խմբերին, այս իսկ պատճառով Արդարադատության նախարարությունը խրախուսում է «Pro bono» անվճար իրավաբանական ծառայության ներդրումը Հայաստանում: «Տարբեր երկրների իրավաբանները իրենց ծառայությունների 2-5 տոկոսը անվճար իրականացնում են անապահով խավերին, և մենք փորձելու ենք խրախուսել այս համակարգը»,- նշեց Քրմոյանը: Ըստ նրա՝ կարևոր է նաև մատչելի իրավաբանական օգնության տրամադրումը. «Շատ անգամ քաղաքացին պատրաստ է վճարել իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար, սակայն ծառայությունների գները հաճախ բարձր են լինում, ուստի փորձելու ենք ներդնել մատչելի իրավաբանական օգնության, ինչպես նաև իրավաբանական սխալի պարտադիր ապահովագրման համակարգ»:
