Հրաչյա Հարությունյանի արտահանձնման գործընթացը սկսվել է. Սուրեն Քրմոյան
ՌԴ-ում դատապարտված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի արտահանձնման գործընթացը սկսվել է: Այս մասին հուլիսի 11-ին կայացած ասուլիսում հայտնեց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: Նա հիշեցրեց, որ ռուսական դատարանի վճիռն ուժի մեջ է մտել, Հարությունյանի ներքին տեղափոխման գործընթացը սկսվել է: Փոխնախարարը նշել է, որ Արդարադատության նախարարությունը ռուս գործընկերների հետ ջանքեր է գործադրում, որպեսզի գործընթացը հնարավորինս կարճ ժամանակում ավարտվի: Քրմոյանը հստակ ժամկետ չի նշել: իշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել: 2013 թվականի հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել է ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ է զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
